Հայերեն


Սերժ Սարգսյանի հայտարարության առնչությամբ գյուղապետը դիմել է իրավապահներին

Քաղաքականություն

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթից հետո բաց նամակով դիմել է իրավապահներին: Գարիկ Սարգսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակած նամակն ուղղել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին և ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Գարիկ Սարգսյանը բաց նամակում մեջբերել է Սերժ Սարգսյանի ելույթի հետևյալ հատվածը.

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:

….Ընդհանուր առմամբ, մեր կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման միավորների և գործադիր իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ մի շարք նախարարությունների միջև գոյություն ունի խզում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շահագրգիռ կողմերն ամեն կերպ խուսափում են առկա հարցերն ու դրանց համար անհրաժեշտ լուծումները քննարկելու հնարավորությունից` նույնիսկ քննարկելու հնարավորությունից:

Սա լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է հաղթահարել: Բոլոր ծրագրերի մշակման և իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն և կարտացոլեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով»։

Որից հետո Նոր Կյանքի գյուղապետը նշել է, որ վերոգրյալ դիրքորոշումների հետ անհնար է չհամաձայնվել։

«Վստահ եմ, որ արդեն իսկ տեղյակ եք, որ Նոր Կյանք համայնքի շահերը պաշտպանելու համար իմ կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են իրավական գործընթացներ։ Դրանց նպատակն է վերականգնել համայնքի սեփականության իրավունքը համայնքի համար կենսական նշանակություն ունեցող հողամասի մասով, որը ոչ իրավաչափորեն օտարվել է նախկին համայնքի ղեկավարի ընտանիքի անդամին, համայնքի համար կենսական նշանակություն ունեցող այդ տարածքում ներգրավել ներդրումներ և հանձնել համայնքի բնակիչների օգտագործմանը, վերականգնել կատարված չարաշահումների արդյունքում համայնքի բյուջեին պատճառված վնասները (հնարավոր է նաև պետական բյուջեին պատճառված վնասը չհաշվարկված հարկերի տեսքով)։ Ներկայացված երկու հաղորդումներից մեկով (որը վերաբերում էր մանկապարտեզում կատարված չարաշահումներին, մասնավորապես, երեք տարի շարունակ պարգևավճար ձևակերպելուն և չվճարելուն և այլ խախտումներին) հարուցվել է քրեական գործ, իսկ մյուսով, որը վերաբերում էր համայնքի ավագանու նիստերի արձանագրությունները կեղծելուն և պաշտոնական լիազորությունները անցնելուն, քրեական գործ չի հարուցվում անհասկանալի պատճառներով։ Ներկայումս քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկվում է դատարանում։ Հատկանշական է, որ այս պրոցեսում հանդիպել ենք երևույթների, որոնք համատեղելի չեն վերը նշված հռչակված սկզբունքների հետ»,- գրել է Գարիկ Սարգսյանն ու օրինակներով հիմնավորել իր տեսակետը.

1.ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով, ըստ որոնց վերջիններս չեն կատարել որևէ հակաիրավական արարք։ Բացատրությունները հաճախ զավեշտալի են եղել, մասնավորապես, որ անձանցից մեկն ունի երկու ստորագրություն, մինչդեռ ներկայացվել են առնվազն տվյալ անձի անվան դիմաց դրված երեք ստորագրություն, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց։

2. Չեն պահանջվել և ուսումնասիրվել 2004-2016 թվականների նիստերի արձանագրությունները, դրանք առհասարակ առկա չեն գործի նյութերում, թեև հաղորդման առարկան հենց դրանց է վերբերել։

3. Նյութերի նախապատրաստության փուլում արձանագրվել է, որ թեև արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներին, սակայն վարույթ իրականացնող մարմինը հիմք ընդունելով որևէ կերպ չապացուցված փաստերը եզրահանգել է, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն։

4. «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով առհասարակ քննություն չի տարվել դրանք հաստատելու և պատճառները պարզելու ուղղությամբ։ Ամփոփելով վերոգրյալը, եղել են քրեական գործ հարուցելու բոլոր անհրաժեշտ հիմքերը, սակայն գործ չի հարուցվել։ Վստահ ենք, որ դատական ճանապարհով հնարավոր կլինի վերացնել նշված բացթողումները, սակայն կցանկանայի, որ իրավապահ մարմինները գործի հետագա քննության ընթացքում լինեն օբյեկտիվ և կատարեն բազմակողմանի քննություն՝ ղեկավարվելով հանրային շահով։

ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացն մարմնի, ՀՀ վերահսկիչ պալատի՝ որպես բյուջետային ելքերի և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ Նոր Կյանք համայնքում կատարված մի շարք գնումներ չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Այս մասով, դիմել ենք ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ համոզվելու համար, որ gnumner.am կայքում նշված գործարքների մասով չկա որևէ հրապարակում։

ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ եթե համապատասխան հայտարարությունները չեն տեղադրվել կայքում, ապա առկա է օրենքի խախտում, միաժամանակ հորդորել են դիմել Արարատի մարզպետարան, քանի որ վերջինս է պարտավոր համապատասխան հայտարարությունները տեղադրել gnumner.am կայքում։ Արարատի մարզպետարանը (ի դեմս աշխատակազմի ԺՊ Մ. Աբրահամյանի, ով հանդիսանում է Նոր Կյանքի նախկին համայնքապետը), ի պատասխան մեր դիմումի, հայտնել է, որ չի տիրապետում նման տեղեկատվության։

«Այստեղ ակնհայտ է, որ որոշ գործարքներ չեն համապատասխանել օրենքին, դրանք կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքով նշված ընթացակարգերի խախտումով, հետևաբար խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պարզելու թե՛ գնումների կատարման սահմանված ընթացակարգերի խախտման փաստերը, թե՛ պարզելու Արարատի մարզպետարանի կողմից նման պատասխան տալու պատճառները»,- եզրափակել է Գարիկ Սարգսյանը:

Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին
Ամենադիտված