Հայերեն


Լիլիթ Բաբասյանը խոսել է իր ու ամուսնու միջև առկա ընտանեկան խնդիրների մասին

Life
 

 

EXCLUSIVE

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի և դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի ամուսնության 5–րդ տարեդարձի և Ալեքսանդրի անակնկալի մասին  Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մեր լսարանին պատմել էինք նաև, որ զույգն ընտանեկան որոշակի խնդիրներ ունի։ Այն ժամանակ նրանք չէին մանրամասնել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը։ Այս անգամ  Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել դերասանի կնոջ` Լիլիթի հետ, որը պատմեց ընտանեկան դժվարությունների մասին, որոնք ավելի ընդգծված են դարձել երեխայի ծննդից հետո։

 

«Ես ու Սաշն ահավոր տարբեր աշխարհներ ունենք։ Երբ ամուսնացա, 22 տարեկան էի, իմ մտածողությունն այլ էր։ Այն ժամանակ ինձ դուր էր գալիս, որ նա ինձ սովորեցնում է ինչ-որ բան, հիմա դա ինձ դուր չի գալիս։ Սաշն իշխող բնավորություն ունի, արդյունքում բախվում ենք։ Ինձ դուր չի գալիս ոչ թե այն հանգամանքը, որ նա ինձ սովորեցնում է, այլ այն, թե ինչ է փորձում սովորեցնել։ Ես ունեմ իմ աշխարհայացքն ու արդարությունը, որից, երբեմն, կարող եմ տուժել, սակայն լռել չեմ կարողանում։ Նա փորձում է փոխել իմ աշխարհայացքը։ Ես իրեն ասում եմ, որ ինքն ինձ սիրել է իմ տեսակով, ամենուր ասում է, որ ինձ սիրում է իմ արդարության, անկեղծ ու բարի լինելու համար, բայց փորձում է փոխել դա և ինձ վատը դարձնել»,– ասաց Լիլիթը։

 

 

Լիլիթը համարում է, որ սա անկումային փուլ չէ ընտանիքում, պարզապես, սկսել են բախվել  իրենց հակառակ տեսակները։ Տեսակների տարբերություն  ավելի ընդգծված է դարձել երեխայի` Ալեքսանդրի ծննդից հետո։ Ծնողները շատ են սիրում իրենց որդուն, սակայն ամեն մեկն ունի դաստիարակության իր տեսլականը։

 

«Ես չեմ ուզում, որ իմ երեխան քյարթու և լկտի մեծանա, ուզում եմ ինտելիգենտ լինի, ունենա իր կարծիքը, որը ես կամ հայրը չենք թելադրել։ Սաշն ասում է` իմ տղան պետք է լինի այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում, իսկ ես ասում եմ` նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում, եթե մենք ենք կյանք տվել իրեն, չի նշանակում, որ պիտի ղեկավարենք այն։ Անկեղծ ասած, երեխան ինձ հետ լրիվ այլ մարդ է, Սաշի հետ` այլ։ Նա ամեն ինչ անում է, որ երեխան զոմբիանա։ Ես կարծում եմ` եթե երեխան իրեն վատ է պահում, պետք է դաստիարակես, իսկ  նա ասում է` երեխա է։ Երեխան չպետք է կամակոր լինի։ Այս խնդիրները երեխայի հետ եկան։ Երբ ինձ ասում են` երկրորդ երեխա, ասում եմ` ոչ։ Ես այլևս չեմ կարող»,– նշեց դերասանի կինը, չնայած ավելի վաղ ամուսինն ասել էր, որ երազում է երկրորդ երեխան ունենալու մասին։

 

Լիլիթը կարծում է, որ թեև որդին արտաքնապես հոր կրկնօրինակն է, բնատուր տեսակով իրեն է նման. «Նա շատ խղճով երեխա է։ Իր կոնֆետն ուրիշին կտա, շատ բարի է։ 3.5 տարեկան է, սակայն փողոցում փիսիկ է տեսնում, ասում է` մամա, արի նրբերշիկ գնենք իր համար»։

 

 

Զույգն այժմ փորձում է որոշակի փոխզիջումների գնալ, սակայն Լիլիթին դուր չի գալիս, որ ամուսինը չի ընդունում իր սխալը։ «Իմ սկանդալներից հետո ինչ–որ տեղ ես եմ լռում, ինչ–որ տեղ` նա։ Մենք իրար սիրում ենք, սակայն խնդիրն այն է, որ եթե ես կարող եմ գալ և ասել` ես սխալ էի, նա դա չի անի։ Նա ոչ ոքի չի ասի` ես սխալ էի։ Ես 6–րդ տարին է, ապրում եմ իր հետ և երբեք չեմ լսել, որ Սաշը որևէ մեկին ասի` ես սխալ էի։ Պահ է գալիս, երբ դա քեզ հունից հանում է։ Կան հարաբերություններ, որտեղ չպիտի լինի այդ եսասիրությունը։ Եթե սխալ ես, պիտի հպարտությունդ մի կողմ դնես, որովհետև կողքիդ քեզ սիրող մարդ է։ Եթե ես փոխվեմ և ասեմ` մեծն Սաշ, դու ճիշտ ես, դու ամենակարող ես, նա ինձ ձեռքերի վրա կտանի, որովհետև երբ իրեն ժպտաս, տասն անգամ ավելի կժպտա քեզ, սակայն չեմ կարող լռել։ Երբ նոր էինք ամուսնացել, ես այդպես էի անում, որովհետև այդպես էի զգում։ Հիմա այդպես չեմ անում, ինչը նրան նյարդայնացում է։ Գալիս է պահ, երբ տեսնում ես, որ նա սխալ է։ Երբ ես իրեն ասում եմ իր սխալը, ակնկալում եմ, որ հասկանա այն, ուղղի, դա չի նշաանակում, որ ես ուրիշի կողմն եմ անցնում։ Դրսում ես միշտ իր կողքին եմ կանգնած,  սակայն տանը իրեն պիտի ասեմ, որ սխալ է։ Ինքը դա չի ընդունում»,– ասաց նա։

 

Ալեքսանդրը երբեք չի թաքցրել, որ եսասեր է։ Նա միշտ ասում է, որ ցանկացած հարաբերություններում և միջավայրում պետք է առաջինը լինի։ Լիլիթը նկատել է, որ ամուսնուն դուր չի գալիս, որ հիմա իրեն ճանաչում են որպես անհատ, որպես դիետոլոգ, ոչ թե որպես Ալեքսանդրի կին. «Եթե նախկինում ինձ շատերը ճանաչում էին որպես իր կին, հիմա կարող են մոտենալ որպես անհատ։ Իրեն դա հունից հանում է։ Նա միշտ առաջինը պետք է լինի։ Դա նորմալ է, սակայն,  երբեմն, ինձ մոտ տպավորություն է, որ նա ինձ ընդունում է որպես իր մրցակից»։

 

 

Զույգը համաձայնության չի գալիս նաև ԱՄՆ մեկնելու հետ կապված։ Լիլիթը նշեց, որ ինքն էլ  Ալեքսանդրն էլ աշխատանքային առաջարկ ունեն ԱՄՆ–ից, սակայն դերասանը մեկնել չի ուզում։ «Ես ասում եմ` գնանք ԱՄՆ, նա ասում է, բա իմ հայրենիքը։ Այնպես է խոսում, կարծես Երևանն աշխարհի կենտրոնն է։ Իր  շրջապատն էլ է այդպես խոսում։ Ասում եմ` ժողովուրդ, նայեք` ձեր շուրջն ինչ է կատարվում, գոնե, արդար եղեք։ Ես հիմա հասկացա, որ եթե մարդն այլ երկրում է մեծացել, այլ մենթալիտետ ունի։ Մարդը պետք է զույգ ընտրի իր մենթալիտետին համապատասխան։ Ես չեմ փոշմանում իմ ընտրության համար, որովհետև սիրում եմ Սաշին, երախտապարտ եմ իրեն, որ երեխա ունենք, ուղղակի կուզեի, որ նա ավելի արդար լիներ»,– նշեց նա։

 

Լիլիթը կարծում է, որ այս իրավիճակը 3 ելք կարող է ունենա։ «Ի վերջո, կամ ես պիտի հանձնվեմ, կամ ինքը ինչ–որ բան կփոխի, կամ, ցավոք, վերջ կգա այս պատմությանը։ Եթե այդպես լինի, կնշանակի, երկուսս էլ շատ թույլ ենք։ Եթե սեր չլիներ, այլ հարց է, բայց մենք,  իրոք, սիրում ենք իրար»,– ասաց նա ու հավելեց, որ լիահույս է, որ խնդիրները ժամանակավոր են, ի վերջո, առանց դժվարությունների հետաքրքիր չէ։

Ամալյա Հովհաննիսյան

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու
Ամենադիտված