Հայերեն

«16 տարեկանում ստացա առաջին աշխատավարձս ու տվեցի մորս, որպեսզի գնումներ անի պահածոյի համար». Լուիզա Ղամբարյանն անկեղծացել է

Life
 

 

 

16 տարեկանում նա ստացավ իր առաջին աշխատավարձն ու տվեց մայրիկին, որպեսզի գնումներ անի պահածո պատրաստելու համար:  Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով առաջին անգամ խոսեց բանաստեղծություններ գրելու մասին։ Պարզվում է` Լուիզան իր հոգու կուտակումներն  արտահայտում է չափածո ստեղծագործություններ գրելով, որոնք խնամքով պահում է  անձնական դարակում:

 

Դերասանուհին վստահեցրեց, որ դրանք դեռ ոչ ոք չի կարդացել։ Մինչև այս այդ մասին իմացել են միայն ամուսինն ու աղջիկը: Լուիզան դժվարացավ ասել, թե երբ իր ստեղծագործությունները կհանձնի հանրության դատին։ Դերասանուհին նշեց, որ, երբեմն, անգիտակցաբար առաջնորդվում է Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գրքի 2-րդ հատորի ամենավերջին տողով, երբ Էդմոն Դանտեսը  նամակում  գրում  է «Սպասել և հուսալ»…

 

–Լուիզա, եթե  Ձեզ տան դատարկ կտավ ու ներկեր` առաջարկելով պատկերել Ձեր  աշխարհը՝ ներաշխարհը, ի՞նչ կնկարեք այնտեղ ու ի՞նչ գույներով:

 

-Կաշխատեմ, իհարկե, վառ գույներով ներկայացնել իմ ներաշխարհը, չնայած ցանկացած ներաշխարհ ունի իր լուսավոր ու մութ կողմերը: Եթե դա պետք է լինի անկեղծությունից բխող կտավ, այնտեղ կլինեն նաև մռայլ գույներ: Գիշերային, անքուն, ուշացող լուսաբացին սպասող գույներ, կլինեն նաև տաք, վառ, արևային, շլացնող գույներ: Կնկարեի մեծ ու անծայրածիր դաշտ, որտեղ կլինեին շատ ծաղիկներ ու  որոնցից ամեն մեկը կյանքի մի էջ է: Կլինեին յասամաններ, որոնք ինձ համար սիրո դրսևորումն են, փշոտ վարդ՝ որպես ցավագին ու ընկճված էջերը կյանքի, երիցուկներ՝ որպես ապագայի հանդեպ մշտական լավատեսության, կակաչներ՝ ներսում մութ, դրսում վառ գույնով՝ որպես խաբուսիկության սիմվոլ: Ամենաշատը կլինեին յասամաններ, քանի որ իմ կյանքում գերիշխողը և հաղթողը սերն է. սեր առ ընտանիք, սիրելի, զավակ, աշխատանք, հայրենիք:

 

 

–Կտավի լիարժեքության համար ի՞նչ է պակասում:

 

-Հիմա, կարծես թե, լիարժեք է: Կարծում եմ` բավական է մեկ-երկու շտրիխ և այն լիարժեք կդառնա:  Անցած փուլերը, որոնք բերել են կտավի ամբողջականացմանը, բայց, գուցե, երեխայիս ապագայի հետ կապված մի քանի շտրիխ կավելացնեի,  մանկական թաթիկ, օրիորդական  կոշիկի կրունկ:

 

–Ձեր աղջիկն այնքան էլ փոքր չէ, մանկական թաթիկը կարո՞ղ ենք ընկալել՝ որպես կրկին մայրանալու ցանկություն:

 

-Այո, ճիշտ նկատեցիք: Նորածին երևույթը և, ընդհանրապես, նոր որևէ երևույթ մեծ ստիմուլ է, ոգեշնչում, լավատեսություն ու կյանքի շարունակություն: Ես շատ կուզեի ունենալ աղջիկ, քանի որ աղջկան քույր է հարկավոր և վերապրել այդ բերկրանքը: Կցանկանայի նաև տղա ունենալ` զգալու դրա համը։

 

–Մենք կարող ենք թղթի վրա գրել, վրիպակների դեպքում պատռել այն ու նորից գրել, իսկ կյանքը մեզ մաքրագրելու հնարավորություն չի տալիս, տալու դեպքում էլ փոխարենը շատ բան է խլում: Կյանքի ո՞ր էջը կցանկանայիք մաքրագրել։

 

-Վստահաբար կարող եմ ասել, որ չկա այդպիսի փուլ, որը ցանկանայի մաքրագրել: Անցյալն անցյալ է նրանով, որ չես կարող հետ գնալ, փոխել, դա սխալ էլ է: Երբ մարդը շատ է կառչում անցյալից, դա տանում է ինֆանտիլության, միաժամանակ, չպետք է շատ ապրել ապագայով: Անցյալի ցանկացած վրիպակ այսօր օգնել է ինձ դառնալու է՛լ ավելի հանդուրժող ու խաղաղ:

 

 

–Ներդաշնակ ե՞ք ապրում իրականության ու Ձեր աշխարհի միջև:

 

-Այո, դա գալիս է իմ գիտակցությունից:  40 տարեկանում շատ հարցեր են լինում, երբ  բախվում ես տարաձայնությունների իրականության ու քո ներաշխարհի հետ: Պետք է կարողանաս գիտակցաբար վերաբերվել դրան: Ներդաշնակությունը յուրաքանչյուրիցս է կախված: Միայն ներաշխարհի  պահանջներով ապրելը կհանգեցնի անկման ու ընկճախտի:

 

– Դուք տեսակով հանգիստ և զուսպ մարդ եք։ Այնուամենայնիվ, իրականության արատավոր ո՞ր բարքերը կարող են հունից հանել Ձեզ:

 

-Դրանք շատ–շատ են: Ինչպես մարդկանց միջանձնային հարաբերություններում, այնպես էլ աշխարհաքաղաքական շատ հարցեր ինձ դուր չեն գալիս: Որքան բացասականը հեռու պահենք մեզնից, այդքան կշահենք: Փորձում եմ ինքս ինձ շրջապատել լավ մարդկանցով:

 

–Կնշե՞ք կարդացած գրքերից որևէ մեկի  հերոսին, որին Ձեզ շատ եք նմանեցնում:

 

- Հնարավոր է` մի քիչ տարօրինակ հնչի, բայց Փոքրիկ Իշխանին։

 

 

–Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։ Համաձա՞յն եք այս մտքի հետ: Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ հարվածը:

 

-Հորս կորուստը, երբ հայրս ննջեց… Հորս կորուստն ինձ համար եղավ կյանքիս անդառնալի ցավը: Դա եղավ անցում՝ հասունացման, մեծացման: Ամեն ինչ կարող ես վերականգնել, բայց երբ հեռանում է հայրդ և ոչինչ չես կարող փոխել, այստեղ է տառապանքի ցավն աղի և չբուժվող:

 

-Հեշտությա՞մբ եք մարդկանց թողնում Ձեր կյանք, ընկերանում, թե՞ տեսակով փակ մարդ եք:

 

-Ես շատ եմ սիրում մարդկանց: Իմ ամենասիրելի ստեղծագործությունը Համո Սահյանի «Դուք լավն եք, մարդի՛կ» բանաստեղծությունն է (դերասանուհին սկսեց ասմունքել այն, հեղ.): Իմ կյանքում չկան մարդկային այն տեսակները, որոնց հետ ես հաշտ չեմ: Առհասարակ, իմ կյանք հեշտ եմ թողնում մարդկանց, ինձ համար կյանքի, երջանկության մեջ իր հաստատուն տեղն ունի մարդկային շփումը:

 

Ի վերջո, ի՞նչ է կյանքը. մի մեծ հարաբերություն, խաղ, որտեղ մարդիկ միմյանց հետ հարաբերվում են: Շատ բան քեզնից է կախված, ինչ կվերցնես ու կտաս: Այն մարդը, որը իմը չէ, չի էլ մտնում իմ կյանք, իմ աշխարհ:

 

 

–Ամեն մեկս ունենք մեր պատկերացրած հոտն ու համը, երբ ասում ենք իմ քաղաքը, իմ մանկությունը: Ո՞րն է Ձեր մանկության ու քաղաքի համն ու հոտը:

 

–Այնքան թարմ, քաղցր ու անուշ հոտ ունի այն: Տաք չամիչով բուլկի է՝ չամիչի համեղ բույրով, որը հիմա զգում եմ:  Կա նաև դարչինի հոտ, լվացած և արդուկած զգեստի հոտ, կա նաև բարձր և անհոգ ծիծաղ: Երիտասարդ մորս  թաքուն շշուկով խոսքը կա և «Բարի գիշեր» մանկական հաղորդման երաժշտությունը:

 

–Մարդկային այն տեսակին եք պատկանում, որն ասում է անհնարին ոչինչ չկա: Եթե հետհայաց նետեք Ձեր անցյալին, անհնարին ի՞նչը դարձրեցիք հնարավոր:

 

–Ես կարողացա ձեռք բերել արտիստուհու կոչումը: Լինել դերասանուհի՝ մասնագիտանալ այդ գործում, կազմել խաղացանկ,  պահանջարկային դառնալ, կարևոր է և բավականին դժվարություններ ու խոչընդոտներ է պարունակում:  Բայց դերասանուհի լինելը դեռ արտիստուհի չէ: Ես ինձ համարում եմ արտիստուհի, որը մեր իրականության մեջ՝ կնոջ պարագայում մեծ հաղթանակ է:

 

 

Հ.Գ. Զրույցի ընթացքում պարզեցինք նաև, որ դերասանուհին ունի թալիսման՝ փոքրիկ Նարեկ (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը), որը միշտ իր հետ է, մասնավորապես, թռիչքների ժամանակ։ Ինքը` Լուիզան, դա որպես թալիսման չի ընկալում, իր համար այն պահպանիչ խորհրդանիշ է:

 

 

Հանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը
Ամենադիտված