Նեյմարը խնդիներ ունի. ինչու է նա մեկնել Բրազիլիա
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ընտանեկան խնդիների պատճառով մեկնել է Բրազիլիա։ Այդ մասին հայտնել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին։
«Նեյմարն ինձ զանգեց շաբաթ օրը՝ նշելով, որ ունի ընտանեկան խնդիրներ։ Նեյմարի համար կարեւոր էր, որ ակումբը նրան թույլ տար մեկնել Բրազիլիա՝ այդ խնդիրները լուծելու համար։ Ես դա քննարկեցի ակումբի մարզական տնօրեին հետ, եւ մենք թույլ տվեցինք նրան։ Հուսով եմ, որ նա կվերադառնա 3-4 օրից»,- Էմերիի խոսքը փոխանցում է AFP-ը։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 10 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։
ՊՍԺ-ն դեկտեմբերի 13-ին Ֆրանսիական լիգայի գավաի խաղարկության 1/8 եզրափակիչում մրցելու է «Ստրասբուրգի» հետ։