«Իբրա, շարժիր հետույքդ». նոր մանրամասներ ծեծկռտուքից
ՍպորտԻսպանական Marca պարբերականի տեղեկություններով Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը հաջորդած ծեծկռուքի պատճառ է հանդիսացել Զլատան Իբրահիմովիչի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները:
Մասնավորապես, հանդերձարանի ճանապարհին «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից մեկը դիմելով Իբրահիմովիչն ասել է. «Իբրա դու շատ ես խոսում, սակայն դանդաղ ես քայլում: Շարժի՜ր քամակդ»:
Նման արտահայտությունը բնականաբար դուր չի եղել Իրբահրմովիչին և նրա խաղընկերներին ինչի հետևանքով էլ քաոս է սկսվել, որին մասնակցել է 20 մարդ: