Այս կադրերի պատճառով արաբ երգչուհին ազատազրկման է դատապարտվել Եգիպտոսում
ԱշխարհԵգիպտոսում 25-ամյա երգչուհի Շաիմա Ահմեդին 2 տարվա ազատազրկման են դատապարտել՝ բանանը «խոստումնալից» կերպով ուտելու համար, ինչը որակվել է որպես անբարոյականություն։
Ազատազրկման ժամկետից զատ, նա ստիպված կլինի մոտ 560 դոլարի տուգանք վճարել։ Այս մասին հայտնում է Guardian-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է փոփ երգչուհուն, ով նկարահանվել է տեսահոլովակում ներքնազգեստով։ «Ես խնդիրներ ունեմ» երգի տեսահոլովակում Շաիման սեքսուալ կադրեր է հրամցնում հանդիսատեսին։