Հայերեն


Ինչ օր է ձեզ սպասվում. աստղագուշակ

Հասարակություն
 

Խոյ: Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ բնույթի անակնկալներ: Կիրականանան այն նպատակները , որոնք արդեն անիրագործելի էիք համարում: Սիրահարված Խոյերը լավ ժամանակ կանցկացնեն սիրելիների ընկերակցությամբ: Հրաշալի օր է ընտանեկան, նաև ընկերական հարաբերություններն ամրապնդելու համար:

 

Ցուլ: Օրվա առաջին կեսը կդասավորվի հանգիստ և հաճելի: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնող, հետաքրքիր գործերի և հանդիպումների համար: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային մարզումները, ֆիզիկական աշխատանքը և զբոսանքներն այսօր չեն ձանձրացնի: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Թեև հաջողության հասնելու նոր հնարավորություններ կստեղծվեն, սակայն գործելու համար՝ բավարար ինքնավստահություն և վճռականություն չեք ունենա: Կթերագնահատեք սեփական հնարավորությունները, ինքնաքննադատությամբ կզբաղվեք, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Նման պահերին մտերիմների աջակցությունը ճիշտ տեղին կլինի:

    

Երկվորյակ: Կարող եք կարևոր և մեծամասշտաբ գործեր ձեռնարկել, սակայն պատրաստ եղեք, որ դրանց իրականացման ճանապարհին մի շարք դժվարություններ կծագեն: Օրվա անհաջողություններից չեք հուսահատվի և շատ շուտով ցանկալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ այն մարդկանց հետ, ում ընկերակցությունից կնախընտրեիք խուսափել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն կզգաք:

 

Խեցգետին: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ դժվարություններ, որոնք կհաջողվի հաղթահարել մտերիմների աջակցության շնորհիվ: Հաջողության կհասնեք այն գործում, որին մեծ նշանակություն եք տալիս: Լուրջ հաղթանակ տանելու հավանականությունը մեծ է: Հրաշալի օր է մտերիմ մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր բարձր տրամադրություն կունենան, հաջող գնումներ կկատարեն:

   

Առյուծ: Բարդ օր է սպասվում: Թեև դժվարություններին պատրաստ եք, սակայն հնարավոր են նաև տհաճ անակնկալներ, որոնց պատճառով անելանելի իրավիճակում կհայտնվեք: Որոշ գումարային կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարող են խորը հիասթափություն ապրել:

Այսօր չափազանց անհամբեր եք և դյուրագրգիռ, հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, ինչը մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Հիշաչար չեք և արագ մոռացության եք տալիս տհաճ խոսակցությունները, մինչդեռ նույնը չի կարելի ասել ձեզ շրջապատող մարդկանց մասին:

 

Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք կարոտել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել, ամեն դեպքում իրադարձությունների զարգացումը կգոհացնի: Օրվա երկրորդ կեսին առավել գործնական կտրամադրվեք: Կզբաղվեք կենտրոնացում պահանջող մի շարք կարևոր գործերով: Կարող եք լուծել որոշ ֆինանսական հարցեր, խոշոր գնումներ կատարել:

    

Կշեռք: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ, որոնք, բարեբախտաբար, լուրջ հետևանքներ չեն ունենա: Փորձեք հանգստություն պահպանել: Հույզերին տուրք մի՛ տվեք, սադրանքների մի՛ ենթարկվեք: Միայն այդ դեպքում սխալներ թույլ չեք տա և կկարողանաք խուսափել ֆինանսական կորուստներից: Ուղևորություններ ծրագրեք միայն օրվա առաջին կեսին: Երեկոն հարմար է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, մերսումների համար: Փորձեք լիցքաթափվել, կարող եք զբաղվել յոգայով:

 

Կարիճ: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորն արագ եք ընկալում և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով: Երեկոյան փորձեք սահմանափակել կանանց հետ շփումները: Վերջիններիս հետ լեզու գտնել չի ստացվի, իսկ դատարկ խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տա: Եղանակային փոփոխությունների հանդեպ գերզգայուն եք, իսկ սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող Կարիճների ինքնազգացողությունը զգալիորեն կվատանա:

   

Աղեղնավոր: Լարված օր է սպասվում, սակայն հաճելի իրադարձություններ այնուամենայնիվ կլինեն: Դրական եք տրամադրված: Անգամ, եթե ստիպված եք հրաժարվել որոշ ծրագրերից և սեփական շահերից, միևնույն է, չեք ընկճվի, մանավանդ, որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում: Մտերիմների հետ վեճերից խուսափել չի ստացվի: Կփորձեք հնարավորինս նրբանկատ և զուսպ լինել, սակայն հարաբերությունները հարթել չի հաջողվի: Ձեր որոշ մեկնաբանություններ ոմանց համար կարող են վիրավորական լինել:

 

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է, այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հանդեպ համակրանք չեք տածում: Շատերը ձեր խորհրդի կարիքը կզգան, և դա պատահական չէ, քանզի ամենաբարդ իրավիճակներում էլ կարողանում եք հանգստություն պահպանել և ճիշտ եզրակացության հանգել:

   

Ջրհոս: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգան, իսկ անցյալի պատմությունները կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը: Կարող եք նախապես ծրագրած ուղևորությունների մեկնել, իսկ անսպասելի առաջարկներից ցանկալի է հրաժարվել: Տանն անցկացրած ժամանակը թույլ կտա վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կարող եք նոր ծրագրեր կազմել: Գաղափարներ կծնվեն, որոնք շատ շուտով կիրագործեք:

 

Ձկներ: Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք, բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են: Նշանի շատ ներկայացուցիչներ անհանգստացնող խնդիրներին վերջնական լուծումներ տալու հնարավորություն կունենան, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանը: Կարևոր է չթուլանալ և նպատակասլացություն դրսևորել: Երեկոյան հնարավոր են դժվարություններ, որոնց հաղթահարման համար կենտրոնացում կպահանջվի:

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված