Մանրամասներ ականի վրա պայթած զինվորի վիճակից
ՀասարակությունԶինծառայող Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ, դեկտեմբերի 11-ին ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայում զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում: