Գեներալի սկանդալային խոստովանությունը
ՔաղաքականությունԼրագիր
«Բաղմանյանը դեռ վաղուց էր ուզում դուրս գալ ծառայությունից: Դաժե ես եմ իրան ասել՝ դուրս մի արի: Էդքան տարի ծառայել ա էլի, հերիք ա, խոմ երկաթից չի: Բաղմանյանը լավ ծառայել ա, առաջին գծում միշտ կանգնած ա եղել»- ասօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Բաղմանյանը չարաշահումներ է արել, այդ պատճառով են ազատել, Սարոյանը պատասխանեց. «Նրա ձեռն ի՞նչ կա, որ չարաշահում աներ: Մարտական պատրաստականության ի՞նչ չարաշահում կար»:
Նա հավելեց, թե տեղյակ չէ՝ ինչ պայմանավորվածություն է խախտել Բաղմանյանը, որի մասին Պաշտպանության նախարարն էր խոսել:
Դիտարկմանը, որ նա հարստացած գեներալներից մեկն է, Սարոյանը պատասխանեց, որ բանակի հաշվին չի հարստացել:
շարունակությունը՝ կայքում