Ջիջի Հադիդն իր մազոտ թևատակերով պառակտել է Instagram-ը
LifeԲրիտանական Love Magazine ամսագիրն օրացույց է թողարկել, որի մասնակիցներից մեկը մոդել Ջիջի Հադիդն է: Կադրերում մոդելը ցուցադրել է հրաշալի կազմվածքը, բռնցքամարտի հմտությունները և չսափրած թևատակերը:
Մոդելը կոշտ քննադատության է ենթարկվել համացանցի օգտատերերի կողմից:
Նրա մասնակցությամբ հոլովակն առաջացրել է երկրպագուների ոչ միանշանակ արձագանքը: Որոշ օգտատերեր զզվանք են հայտնել Հադիդի թևատակերի խիտ մազերից, ոմանք գովել են նրան, որ չի ամաչել այդպիսով հանդես գալ ժամանակակից հասարակության մեջ կանանց իրավունքների խախտումների դեմ:
Դա ամսագրի թվով 11-րդ հոլովակն է: Ավելի վաղ ամսագրի օրացույցի համար նկարահանումներին մասնակցել են Թեյլոր Հիլը, Էշլի Գրեմը, Քենդալ Ջենները, Ռիտա Օրան, Էմիլի Ռատակովսկին և այլ հայտնիներ: