Վանաձոր քաղաքում զանգվածային ընտրախախտումներ են
ՀասարակությունՎանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը ահազանգում է քաղաքում ընտրախախտումների մասին․
30/03 - Վստահված անձիք հայտնում են, որ տեղամասում կարուսել է պտտվում, հանրակացարաններից մարդկանց կազմակերպված տեղափոխում են ընտրատեղամասեր։
30/10, 30/13 եվ 30/15 տեղամասերի մոտ ընտրակաշառք է բաժանվում։
30/39 - Լոռի ժամանցի կենտրոնի տեղամասում բավականին մեծ կուտակումներ են։
30/46 - արձանագրվել է դատարկ քվեաթերթիկ, որն անձը թողել է քվեախցիկի մոտ։ Այսինքն, տվյալ տեղամասում ևս կարուսելի փորձ է արվել, սակայն ավարտին չի հասցվել։
Թիվ 25 դպրոցի մոտ (Բազում թաղամաս) ֆիքսվել է գումար բաժանելու դեպք։
Ընտրակեղծիքներ կամ խախտումներ նկատելու պարագայում, խնդրում ենք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝
0322-20708, 091-215034, 091-255898, 099-888120
Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շտաբ