18-ամյա մոդելը մերկ ընկել է 20-րդ հարկից սեքս-երեկույթի ժամանակ
LifeՄալայզիայում երիտասարդ մոդել Իվանա Սմիթն ընկել է 20-րդ հարկից սեքս-երեկույթի ժամանակ, հայտնում է u-news.com.ua-ն: Աղջիկը ծնունդով Նիդերլանդներից է եղել, հանգստանալիս է եղել գաղտնի արտարժույթով զբաղվողի տանը:
Հարևանները պատմել են, որ ճիչեր են լսել աղջկա մահից ոչ շատ առաջ: Մահացածի արյան մեջ հայտնաբերել են ալկոհոլ և Էքստազի:
Ոստիկանությունը տեղի ունեցածը դժբախտ պատահար է համարում: Սակայն աղջկա ծնողները համոզված են, որ ոստիկանությունը չի պատրաստվում հետաքննել այդ գործը և մտադիր են Ինտերպոլին դիմել:
Չնայած երիտասարդ տարիքին՝ աղջիկն արդեն համագործակցել է Chanel-ի և այլ հայտնի ապրանքանիշերի հետ: