Volkswagen-ը հետ է կանչել թվով 57000 Touareg մոդելի մեքենաներ
ԱշխարհHaylur.am-ի փոխանցմամբ, Գերմանական KBA համակարգող ընկերությունը հայտարարել է Volkswagen Touareg 3 լիտրանոց դիզելային շարժիչով 57000 մեքենաներ հետ կանչելու մասին, քանի որ այն հագեցած է եղել 2 հակաօրինական սարքավորումներով, որոնք պատասխանատու են շրջակա միջավայր արտանետվող ավելցուկների ֆիլտրման համար։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դրանցից 25800-ը այս պահին երթևեկում են Գերմանիայի ճանապարհներով։ Նշված քրոսովերները համապատասխանում են «Եվրո 6» տուրբոդիզելային շարժիչների ստանդարտներին, որը կգործարկվի 2020 թվականից։ Ամերիկացի և գերմանացի համակորգողները հայտնաբերել են, որ մեքենան ունի ղեկավարման ծրագրավորված բլոկ, որը ակտիվացնում էր շրջակա միջավայր արտանետվող ավելցուկների ցածր տոկոսը միայն այն ժամանակ, երբ նրա միացնում էին դիագնոստիկ որևէ սարքավորում։