ԱԱԾ անսպասելի բացահայտումը. ինչ են հայտնել ամերիկացիները
ՀասարակությունԼրագիր
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է Հայաստանում ծրագրվող ահաբեկություն բացահայտելու մասին, որի նախապատրաստման, իրականացման նպատակով հանցավոր խումբ հավաքագրելու համար մեղադրվում է ԱՄՆ քաղաքացի, հայազգի Ռ.Ք-ն: ԱԱԾ-ն նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, ինչպես նաեւ նշել, որ միջոցներ է ձեռնարկում հանցակիցներին հայտնաբերելու համար: ԱԱԾ-ն հայտարարել է նաեւ, որ դիմել է ԱՄՆ իրավապահներին, նապատեսվող հանցակցությունները կանխելու նպատակով, քանի որ մեղադրվողը ԱՄՆ քաղաքացի է եւ բնակվում է Նահանգներում:
ԱԱԾ նոր հայտարարությունը Հայաստանում չի առաջացրել այնպիսի աղմուկ եւ աժիոտաժ, ինչպիսին 2015 թվականի նոյեմբերին բացահայտվածը, երբ ԱԱԾ-ն գրոհով վերցրեց Նորք Մարաշի տներից մեկը, հայտարարելով այնտեղ զինված խմբի վնասազերծման մասին: Ներկայում այդ գործի դատավարությունն է, դրանում ներգրավված է նաեւ հայտնի գործիչ Վահան Շիրխանյանը՝ պաշտպանության նախկին փոխնախարար, նաեւ ենթակառուցվածքների նախկին նախարար:
Պատճառը գուցե այն է, որ ներկայիս բացահայտման մասին հայտարարվում է առավել համեստ եւ զուսպ տեղեկատվական «ռեկվեզիտների» ուղեկցությամբ, կամ գուցե պատճառն այն է, որ չկա տան գրոհի տեսանյութը, խումբ, զինանոց եւ այլն:
շարունակությունը՝ կայքում