Ողբերգություն պղնձի հանքավայրում. զոհ կա
ՏնտեսությունՄեղրիի տարածաշրջանի Լիճքի պղնձի հանքավայրում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Բելազ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, որի հետեւանքով քաղաքացի է մահացել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Վաչիկ Սարգսյան էր, ով աշխատում էր նշված հանքավայրում։ Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային, թե դժբախտ պատահար է, պարզ կլինի նախաքննության ընթացքում եւ հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի աշխատանքային կանոնների չպահպանման հոդվածով։