Հայերեն


«Այս հագուստը կրելիս յուրաքանչյուրն առանձնանալու է». Արևիկ Գևորգյանը թողարկել է հագուստի իր հավաքածուն

Life
 

 

 

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը որոշել է ներկայանալ որպես դիզայներ և թողարկել է հագուստի իր հավաքածուն։ Նոր աշխատանքի մասին առաջին մանրամասները Արևիկը վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ մասնագիտությունը նոր չէ իր համար, քանի որ առաջին մասնագիտությամբ նկարիչ–դիզայներ է։ Նա նշեց, որ հայրն էլ նկարիչ է։ Մեծանալով նկարչի ընտանիքում` մանկուց նկարել է։ Արևիկի հավաքածուն անմիջականորեն կապված է նկարչության հետ, քանի որ նա այն թողարկել է իր իսկ նկարած պրինտներով։ Արևիկի հավաքածուն ֆոտոշարքով ներկայացրել են ինքն ու դերասանուհի Եվա Զոհրաբյանը։

 

«Քանի որ նկարելն ինձ ավելի մոտ է, իմ հագուստներն էլ անմիջական կապ ունեն նկարչության հետ այնքան, որ  կարելի է ուսերից հանել և կախել պատից։ Մինչև այս հագուստի հավաքածու թողարկելու մասին չէի մտածում։ Ավելի շատ նկարում էի շարֆերի վրա` բատիկա, սակայն դրանք չէի դիտարկում վաճառքի տեսանկյունից։ Երևի թե, ազատ ժամանակս նպաստեց, որպեսզի սկսեմ ստեղծագործել։ Մեղրամսի ընթացքում, երբ ես ու ամուսինս շրջագայում էինք, շատ ոգեշնչվեցի։ Կարծում եմ` բոլոր դիզայներներն էլ ոգեշնչվում են այն երկրներից, որտեղ լինում են։ Սեպտեմբերին սկսեց հասունանալ միտքս, փորձեցի շատ արագ նախապատրաստվել ձմռանը, քանի որ մտահղացումս վերարկուներին էր վերաբերում,– ասաց նա ու հավելեց, որ բրենդի համար ընտրել է DIZIZ անունը։ –Այն երկու նշանակություն ունի` թարգմավում է որպես «Վարակ», քանի որ գաղափարն ինձ համար վարակիչ էր և «Սա է»»:

 

 

Յուրաքանչյուր դիզայներ թելադրում է իր ոճը։ Արևիկն իր հավաքածուով կոչ է անում վառ հագնվել` այդպիսով գունավորելով սեփական կյանքը։ «Իմ հագուստն ավելի շատ խորհրդի կարգով է ներկայացված։ Ես ուզում եմ, որ մարդիկ շատ վառ հագնվեն, իրենց կյանքը լցնեն վառ գույներով։ Մեր երկրում ինձ պակասում են գույները։ Շատ հայ դիզայներներ փորձում են կոտրել մռայլ գույների կարծրատիպը և փոփոխություն կա։ Առավելապես ձմռան ամիսներին մեզ պակասում են վառ գույները։ Իմ հագուստն ունի  բնավորություն, որը կրելիս յուրաքանչյուրն առանձնանալու է»,– նշեց դերասանուհին, ապա հավելեց, որ հագուստի առաջին գիծը ներկայացնում է  փոփարտ ուղղվածությամբ։

 

Արևիկը նշեց, որ իր պրինտների թեման սերն ու հարաբերություններն են, քանի որ այդ մասին կարելի է անվերջ ստեղծագործել։ «Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ առաջնայինը սերն է։ Իմ հագուստներն ամբողջովին պրինտ է։ Նկարները չեն գունաթափվում, քանի որ ներկվում են հիմնաթելերը։ Ես պատվիրում եմ բրդյա կտոր, որը 50 տոկոսով բուրդ է, 50 տոկոսով` բամբակ, իմ նկարած նկարներով ստեղծում ենք պատկերներ, որոնք պրինտ ենք անում կտորի վրա»,– ասաց նա։

 

Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը` Արևիկը նշեց, որ փորձում է մնալ գնային միջին սանդղակում. «Սկզբում ընդհանրապես չէի մտածում գնային քաղաքականության մասին, քանի որ շատ էմոցիոնալ եմ, շատ էի վարակված գաղափարով։ Հետո սկսեցի փորփրել շուկան և հասկացա, որ հայկական շուկայում չկա միջինացված արժեք։ Կամ շատ էժան է, կամ շատ թանկ։ Ես միջինացված գնային քաղաքականություն եմ վարում։ Օրինակ, բրդյա վերարկուները կլինեն 100-150 հազար դրամ։ Դա բավականին մատչելի է` հաշվի առնելով, որ դիզայներական աշխատանք է»։

 

 

Ըստ Արևիկի` ինքը հիմա չի մտածում բրենդի շահութաբերության մասին։ «Սա մի քիչ ռիսկային քայլ էր ինձ համար, քանի որ ես այս ամենի մեջ ներդրել եմ մեծ չափով էներգիա և ժամանակ։ Ես դեռ չեմ մտածում շահույթի մասին, քանի որ հաճույք եմ ստանում այն ստեղծելուց։ Ես հաճույք եմ ստանում, երբ իմ հագուստը տեսնում եմ ինչ–որ մեկի հագին։ Ինձ կայացած եմ զգում, որ կարողացել եմ ինչ–որ մեկին գույն տալ։ Ֆինանսական շահույթի մասին վաղ է խոսել։ Վաճառքի քանակից է կախված շահույթ կունենաս, թե ոչ։ Այս պահին սա իմ ստեղծագործությունն է»,– նկատեց Արևիկը։

 

Ինչ վերաբերում է շոու բիզնեսում դիզայներ դառնալու տենդենցին, Արևիկը համաձայնեց, որ շոու բիզնեսում «մոդայիկ» է դարձել դիզայների մասնագիտությունը, սակայն նկատեց, որ այն այլևս շահավետ չէ։ «Նորաձևությունը, կարծես, արագ սնունդ լինի, տենդենցները շատ արագ փոխվում են։ Մեծ էներգիա և եռանդ ես ծախսում դրա վրա։ Ինձ համար իկոնա չէ, որ ես էլ եմ  զբաղվում դիզայներությամբ։ Եթե դու որոշում ես մտնել դրա մեջ, պետք է ունենաս կոնկրետ բնավորություն  և ասելիք։ Իմ հագուստն ունի կոնկրետ ուղղվածություն։ Այն ստանդարտ մոտիվներով չէ։ Նորաձևությունը տաբու չէ։ Հիմա նորաձևությունն է ծառայում մեզ,  մենք այնքան չենք հետևում նորաձևությանը, որքան նորաձևությունն է հետևում մեզ։ Մենք կարող  ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք»,– շեշտեց դերասանուհին։

 

 

Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին
Ամենադիտված