Հայերեն

Սոնա Ռուբենյանը պատմել է իր 7-ամյակի օրը կատարված սրտառուչ դեպքի մասին

Life
 

 

 

Երգչուհի Սոնա Ռուբենյանը դեկտեմբերի 14-ին դառնում է 24 տարեկան։ Տարեդարձի առթիվ Սոնան հրապարակել է մանկության լուսանկարներն ու հիշել իր 7-ամյակի օրը, երբ Վարդուհի Վարդանյանն ու Քրիստինե Պեպելյանը անակնկալ հայտնվել էին իր դաշնամուրի դասին ու լցրել օրը վառ տպավորություններով։

 

«Նկարում դեկտեմբերի 14-ն է, այս 24 տարիներիս մեջ դեկտեմբերիս 14-երը շատ նման են եղել իրար, քանի որ նախատոնական օր է, ամեն տարի այս օրը տոնական նկարահանումների եմ մասնակցել: Նկարում 7 տարեկան եմ, այս օրը ամբողջ կյանքիս օրերի մեջ շատ վառ ու գունավոր եմ պահել ու պահելու: Այս տարին բացառություն էր, և նախնական պլանավորված նկարահանումներ չկային ծննդյանս օրը: Հայրիկս ինձ տարավ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, որից հետո պետք է տանը հավաքվեին բոլոր բարեկամներն ու երեկոյան նշեինք ծնունդս: Բայց եկեք համաձայնեք, որ կարող էին բացառություն անել և գոնե այդ օրը չստիպել նվագել, գոնե այդ օրը չտանջել երեխային, որովհետև այդ տարիքում դա էր կյանքիս միակ բարդությունը, ծննդյանս օրը դաշնամուրի գնալուց վատ չէր կարող լինել ոչինչ)) Շատ դաժան մի պահի, երբ ուսուցչուհիս, ինչպես արդեն մեկ տարի դիմանալուց հետո ծնողներիս պատմեցի և պարզեցին, որ քանոնով հարվածում էր մատներիս, սխալ մատով նվագելու կամ սխալ նոտա նվագելու համար, իր ռեպերտուարի մեջ էր, հանկարծ, դասարանի դուռը բացվեց, ու տեսնում եմ ինչ, Վարդուհի Վարդանյանն ու Քրիստինե Պեպելյանը հայտնվել են իմ դաշնամուրի դասարանում՝ բեմական, շաատ բեմական զգեստներով և դիմահարդարմամբ))) Աչքերիս չէի հավատում, որովհետև շատ սյուռեալ էր թվում ամեն ինչ, Վարդուհին ասաց. «Սոնաա, արագացրու բոլոր երգիչներն ու մի ամբողջ նկարահանման խումբ քեզ է սպասում»:


Վեեերջ փրկված էի) Այնքան շփոթված ու ուրախ էի, որ անգամ ուսուցչուհուս մոռացա, արագ դուրս եկանք դասարանից: Հետո արդեն պարզվեց, որ իրենց առաջին այցը մեր տուն էր եղել, բայց հարևանուհին ասել էր, որ ծնողներս գնումների են գնացել, Սոնան էլ՝ դաշնամուրի: Միանգամից ուղղվեցինք նկարահանման հրապարակ, միակ անպատրաստը ես էի, հետո իհարկե ծնողներիս տեղեկացրեցին, իրենք հագուստս
բերեցին և պատրաստվեցի: Ուրախ էի, անսահման ուրախ… Նկարահանման ժամանակ բոլորը երգեցին «Happy Birthday»-ով ինձ շնորհավորեցին, նշեցինք, տանն էլ առանց ինձ էին բարեկամները նշում: Տուն վերադարձանք, վերջապես, շատ ուշ, և ես երջանիկ էի, քանի որ հագիս էր իմ արդեն ամենասիրելի համերգային զգեստը, որը տատիկս էր կարել և որն առաջին անգամ էի հագնում: Մոմերը փչեցի, միացա խրախճանքին և այդ պահին մայրիկս մտածեց, որ սանրվածքս կարելի է անմահացնել, որի համար, իմիջիայլոց, վարսահարդարը 2 ժամ ծախսեց) Հենց այս նկարն է, որտեղ հոգնած, տանջված 7 տարեկան Սոնան, ով այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ այդ օրվա սցենարով է շարունակվելու իր հաջորդ դեկտեմբերի 14-ներն, ու որ երգելն ուղղակի մանկական հոբբի չէր լինելու իր համար…»,– գրել է երգչուհին։

 

 
 
 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ
Ամենադիտված