Հայերեն

Հարկային նոր օրենսգիրքը ցավոտ է լինելու. ում է այն հարվածելու

Տնտեսություն
 


 

Հարկային օրենսգրքի հիմնական էությունն այն է, որ խաղի կանոնները երկարաժամկետ կտրվածքով պետք է չփոխվեն: Էլ ինչի՞ համար է պետք Հարկային օրենսգիրքը, եթե այն երկարաժամկետ խաղի կանոններ չի սահմանում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ Հարկային օրենսգիրքը ձեռնարկատերերի սահմանադրությունն է, այն սահմանում է խաղի կանոններ, բայց եթե 6 ամիսը մեկ, 8 ամիսը մեկ փոխում ես դրանք, գործարարը, ձեռնարկատերը իր աշխատանքի հետ կապված խնդիրներ է ունենում:

- Հարկային նոր օրենսգրքում ի՞նչ բացեր ու թերացումներ եք նկատել: Փոփոխված օրենսգիրքը հարկային քաղաքականությունը փոխելո՞ւ է:

- Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմամբ քվեարկությանը, տեղյակ եք, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկել: Հարկային նոր օրենսգիրքը գործելու է հունվարի 1-ից, իսկ մինչ այդ մենք օրենսդրական նախաձեռնություններ ենք դրել շրջանառության մեջ, օրինակ՝ շրջանառության հարկի շեմը 115-ից չիջեցնել, ինչպես նախատեսվում է: Մեր կարծիքով՝ այն կործանարար նշանակություն կունենա փոքր ու միջին բիզնեսի համար: Մեկ այլ օրինագծով, մենք առաջարկել ենք եկամտային հարկի 150 հազար դրամից 300 հազար դրամի համար 26 տոկոսը թողնել նույնը, ընդունվեց սահմանից ավելացված արժեքի 50 օրով հետաձգման հետ կապված հարցը և այլն:

Հարկային օրենսգրքում դրույթներ կան, որոնք, մեղմ ասած, չեն բխում իրերի վիճակից: Դեռևս ուժի մեջ չմտած արմատական փոփոխություններ են կատարվում: Մեր հիշողությունը մեզ չի դավաճանում: Ուղիղ մեկ տարի առաջ բերվեց Հարկային օրենսգիրքը, մենք ասացինք, որ այս-այս թերությունները կան, նրանք ասացին, որ ո՛չ, ճիշտ հաշվարկված է: Հիմա պարզվում է, որ ուժի մեջ չմտած՝ փոխում են: Դիզվառելիքը՝ սալյարկան, ավելացված արժեքի հարկով գանձման են ենթարկելու: Իսկ սա նշանակում է, որ գյուղացիական տնտեսությունները, որոնք դիզվառելիքի ամենամեծ սպառողն են, չեն կարող հաշվեգրել դա, որ շահեկան վիճակում դուրս գան, սա առաջացնելու է խնդիր, դիզվառելիքի գինը թանկանալու է:

Խնդիր կա սեղված գազի ակցիզի հետ կապված. 3 անգամ ակցիզը աճում է, և այն ազդելու է հասարակական տրանսպորտի գնի վրա: Եթե լցակայանները չթանկացնեն գինը, իսկ դա հնարավոր չէ, տրանսպորտը կթանկանա: Բազմաթիվ են խնդիրները:

Հարկային օրենսգրքի հիմնական էությունն այն է, որ խաղի կանոնները երկարաժամկետ կտրվածքով պետք է չփոխվեն: Էլ ինչի՞ համար է պետք Հարկային օրենսգիրքը, եթե այն երկարաժամկետ խաղի կանոններ չի սահմանում, այդ դեպքում՝ առանց դրա յոլա կգնայինք: Սա ձեռնարկատերերի սահմանադրությունն է, այն սահմանում է խաղի կանոններ, բայց եթե 6 ամիսը մեկ, 8 ամիսը մեկ բերում, փոխում ես դրանք, գործարարը, ձեռնարկատերը էլ ո՞նց աշխատի:

Հարկային օրենսգրքի սկզբում կան սկզբունքներ, որոնցից մեկն այն է, որ այն պետք է կայուն լինի, և Հարկային օրենսգրքում արձանագրած այս սկզբունքը հենց նոր Հարկային օրենսգրքով խախտվում է: Եթե գրել ես, որ հարկային օրենսգիրքը երկար ժամանակի համար խաղի կանոն է սահմանում, բայց մի քանի ամիս չանցած բերում, փոխում ես այն, ուրեմն խախտում ես այդ սկզբունքը: Նրանք պետք է ընդունեին, որ սխալվել են այն դրույթների հարցում, որոնք նոր օրենսգրքով փոխում են, սա քաղաքական բարեխղճության հարց է, պրոֆեսիոնալության հարց է: Կարելի էր չէ՞ նախօրոք գլխի ընկնել, որ խնդիրներ են լինելու: Հարց եմ տալիս՝ բա երկար չէիք մտածե՞լ, որ բերում եք, հետո մի ժամ հետո հանում եք:

- Այդ դեպքում ո՞րն է Հարկային նոր օրենսգիրք բերելու բուն դրդապատճառը:

- Եթե ցանկացած պաշտոնյա հրապարակային ընդունի, որ սխալվել է, դրանից հետո պատասխանատվության հարց կառաջանա: Դա հասկանալի է, բայց ճիշտը ընդունելն է: Կարծում եմ, որ այս փոփոխությունների հիմնական իմաստը պետական բյուջեն լցնելն է: Հարկային բեռը ռեալ ավելանալու է: Այնինչ, բյուջեն լցնելը չպետք է լինի սոցիալական բեռի հաշվին՝ հատկապես, երբ թոշակը, աշխատավարձը չի բարձրանում: Եթե հարկային քաղաքականության մեջ սոցիալական բեռի աճ կա, ուրեմն պետք է գնաճը զսպել, զսպել առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, ինչպես հացը, կարագը, կաթնամթերքը, որոնք վերջին շրջանում գիտեք, թե ինչքան են թանկացել: Խոշոր արտադրողը այս ամենին դիմանալու ռեսուրս ունի: Իսկ փոքրի համար շատ բարդ է լինելու: Այս ամենը հարվածում է՝ սպառողական զամբյուղի քաղաքացիներին, փոքր ու միջին ընկերություններին:

- Դուք կարծում եք, որ սա մտադրվա՞ծ քաղաքականություն է:

- Ոչ, սա պարտադրված քաղաքականություն է, այլընտրանք չունենալու քաղաքականություն է: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված են ծախսեր, որոնք պետք է լինեն եկամուտների հիմքում: Պետք է կանխատեսել՝ գնագոյացման ու սոցիալական բեռի ավելացմամբ գնողունակությունն իջնելու է, մարդիկ հնարավորություն չեն ունենալու սպառել: Սա պետք է հաշվի առնել: Գինը մեծացրեցիր՝ գնողունակությունը իջավ: Այն, ինչ 2008-2009 թթ.-ից հետո եղավ, պետք է ադեկվատ, համարժեք քաղաքականությամբ պատասխան տրվեր, բայց եթե հենց սկզբից նման քաղաքականություն չեն վարում, պրոբլեմները կուտակվում են, նրանք քաշ ու գին ունեն: ՀՀ տնտեսությունն այնքան բարձր դիմադրողականություն չունի, որ պարտքը ՀՆԱ հարաբերակցությունը 60-70 տոկոսի հասցվի: Իհարկե, լուծումներ կան, որոնք պետք է աջակցություն ունենան մասնագիտական ու հանրային լսարանի կողմից: Բոլոր ռեֆորմները պետք է այն աստիճանի ցավոտ չլինեն, որ մտածենք, թե ինչպես մարել այդ մանր օջախները: Իսկ այս օրենսգրքով արված փոփոխությունները ցավոտ են լինելու:


Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված