Մահ Ուրցաձոր-Վեդի ճանապարհին
ՀասարակությունԴեկտեմբերի 13-ին, ժամը 19.35-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Ուրցաձոր-Վեդի ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ-433112» մակնիշի ավտոմեքենայի:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
«ԳԱԶ-3102»-ի վարորդը` 1993 թ. ծնված Վահե Բազոյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: