Լրագրողուհու հեռախոսն են կոտրել Վանաձորում
ՀասարակությունՔաղաքի 30/47 ընտրատեղամասում այսօր` հոկտեմբերի 2-ին, միջադեպ է գրանցվել:
Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը NEWS.am-ին պատմել է, որ ՀՀԿ վստահված անձի ընտանիքի անդամները կոտրել են AraratNews կայքի լրագրողի տեսանկարահանող սարքը:
«Վիճաբանություն տեղի ունեցավ, կինը վրդովվեց, որ այդ աղջիկը նկարում էր: Հետո էդ կնոջ դուստրը եկավ, հեռախոսը վերցրեց, գցեց գետնին, փախավ»,- նշել է Լիլիթ Ղաբուզյանը: