Հայերեն


52-ամյա տղամարդը բռնությամբ մերկացրել է տկարամիտ 16-ամյա աղջկան, հանել վարտիքը…

Հասարակություն

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 52-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, փոփոխվել է, և նրա նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ամբաստանյալն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում։

Ինչ մեղադրանք է առաջադրվել

52-ամյա տղամարդուն նախաքննության մարմնի որոշմամբ՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն պատկանող՝ բնակարանի մուտքի դռան դիմաց հանդիպել է հարևանությամբ բնակվող, 16-ամյա աղջկան, ով տառապում է «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ԿՆՀ-ի օրգանական ախտահարման հետևանքով» սակավամտությամբ, իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով, քաջ տեղեկացված լինելով աղջկա վիճակի մասին, այն, որ նա հիվանդության և դեռահասության հետևանքով չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունն ու զրկված է պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից, օգտվել է դրանից ու վերջինի կրծքերը սեղմելով՝ հրավիրել է իր բնակարան։

Ըստ մեղադրանքի՝ անչափահաս աղջիկը, նախապես չգիտակցելով ամբաստանյալի իրական մտադրությունը, ընդունել է առաջարկը ու նրա ուղեկցությամբ մտել է վերջինի բնակարան, որից հետո ամբաստանյալը կողպել է բնակարանի մուտքի դուռը և աղջկան սեռական հարաբերությունների ոլորտ ներքաշելու դիտավորությամբ նրան ուղեկցել է ննջասենյակ ու նստեցրել մահճակալի վրա։

Այնուհետև, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի այլ գործողություններ, այն է՝ մերկացրել է ոտքերը, սեղմել է ազդրերը, ձեռքով սեղմել է հեշտոցը, որից հետո մերկացրել ու սեղմելով շոյել է կրծքերը, հանելով վարտիքը՝ համբուրել է հեշտոցը, կրծքերը, բերանը, կատարել է այլ խաթարված գործողություններ, սակայն ընդառաջելով աղջկա՝ որոշակի գործողություններ չկատարելու խնդրանքին, այդպիսիք չի կատարել։

Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո, երբ աղջիկը նստած է եղել հյուրասենյակում գտնվող բազկաթոռին, մերկացած մոտենալով, շարունակել է իր նույնաբնույթ բռնի այլ գործողությունները՝ անտեսելով իր հետ նման գործողություններ չկատարելու աղջկա բազմաթիվ կոչերը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը դատաքննության ընթացքում հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, և ցուցմունք է տվել այն մասին, որ ներկայում 52 տարեկան է և այդ տարիների ընթացքում նման արարք չի գործել և չի գործի: Ինքը դաստիարակվել է նորմալ ընտանիքում, ամուսնացած է, ունի ընտանիք:

Դեպքի օրը հոր տանից գնացել է իր տուն, բնակարանի դուռը բացել է և մտել ներս, դուռը փակել է, հանել հագուստը և պառկել քնելու: Քնելուց հետո, չի կարող ասել, թե որքան ժամանակ անց, իր բնակարանի դուռը թակել են, որը բացել է: Բնակարանի դուռը չի ծածկել, ոչինչ չի արել, լոգարանի, մուտքի ու խոհանոցի դռներից բացի, այլ դուռ չունի, անգամ սենյակներում դուռ չունի:

Երբ դուրս է եկել, մուտքի դուռը եղել է բաց վիճակում, և ինքը մուտքում կանգնած է եղել, իրեն հարցրել են, թե իրենց աղջիկն իր տա՞նն է, ինքն էլ պատասխանել է, որ նրանց աղջիկն իր տանն ի՞նչ գործ ունի, կարող են գնալ և տեսնել, նրանք էլ ասել են, որ հավատում են: Դուռը ծածկել է՝ առանց բանալիով կողպելու: Երբ դուրս է եկել մուտք, նրանց հետ խոսելու ժամանակ հագին եղել է կապույտ գույնի վերնազգեստ և կապույտ գույնի սպորտային տաբատ: Այդ նույն հագուստով պառկել ու քնել է:

Քնելուց հետո, որոշ ժամանակ անց, դռան թակոցի ձայներ է լսել: Արթնացել է և տեսել, որ այդ աղջիկը կողքին է, զարմացած նրան հարցրել է, թե ինչ է անում իր տանը, աղջիկը պատասխանել է, որ դուռը չբացի, քանի որ վախենում է, և գնացել ու զգեստապահարանի կողքին կանգնել է։ Իր զգեստապահարանում տուփեր են դրված և վերարկուներ են կախած, այնտեղ չի կարող մարդ մտցնել։ Այդ ժամանակ ինքը բռնել է նրա ձեռքից ու ասել է, որ իր հետ գնա։

Ինքը կարծել է, որ այդ երեխան կրկին վախեցել է, և նրա ձեռքը բռնած տարել է մուտքի դռան մոտ, որտեղ եղբայրն է կանգնած եղել, հարցրել է, թե քույրն ինչպես է հայտնվել իր տանը, նա էլ պատասխանել է, որ չգիտի: Առաջին անգամ իր բնակարանի դուռը թակել է նրանց հարսը, հարցրել է՝ աղջկան տեսել է, թե ոչ, ինքն էլ պատասխանել է, որ աղջիկն իր տանը չէ, և կարող է ստուգել: Հետո ոստիկանության աշխատակից են կանչել, նրանց հետ գնացել է նրանց տուն: Այդ ժամանակ եկել է աղջկա հայրը և հասել իր վրա, ասել, թե ինչու է երեխային տարել:

Իրեն տարել են ոստիկանական բաժանմունք, այդտեղ բացատրություն են վերցրել, մեկ ժամ մնացել է: Անձնագիրը տվել է, ինչպես նաև պարտավորագիր է տվել, որ նրանց չի վնասի, և իրեն թույլատրել են գնալ տուն: Իրեն այլևս չեն կանչել, մի օր թաղային ոստիկանն իրեն զանգահարել և ասել է, որ գնա և անձնագիրը վերցնի, ամեն ինչ նորմալ է, գործը կարճվելու է, իր մոտ ոչինչ չկա: Որոշ ժամանակ անց քննիչն է եկել այս գործով, ինքն էլ նրան հարցրել է, թե արդյոք այս գործի վարույթը չի կարճվել, նա էլ պատասխանել է, որ ոչ: Ինքը տաքսի ավտոմեքենա է վարում: Դեպքի օրն իր հոր տանը մի քանի բաժակ ալկոհոլ է խմել, սակայն հարբած չի եղել, և ինքը երբևէ չի հարբել, այդ մասին կարող են վկայել բոլոր համագյուղացիները: Հստակ պատկերացրել է, թե որտեղ է գտնվում և ուր է գնացել:

Ինչ ցուցմունք է տվել տուժող աղջիկը

Ըստ դատական ակտի՝ տուժող աղջիկը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը ինքը կանգնած է եղել պատուհանի և փոքրիկ պահարանի մոտ, երբ ամբաստանյալը եկել է և իրեն բարևել, իր անունն ասելով՝ իրեն կանչել է դռան մոտ ու միանգամից ձեռք է տվել իրեն, շարժել կրծքերը, սակայն ոչինչ չի ասել, ինքն էլ նրան ասել է, որ չանի: Հետո իր տան դուռը բացել է և հարցրել է՝ արդյոք կգնա նրա տուն, ինքն էլ պատասխանել է, որ կգնա:

Հետո նա իրեն տարել և փոքր սենյակի մահճակալին է նստեցրել, կրծքերն է համբուրել, իր տրիկոն հանել է և վերնազգեստը բարձրացրել: Այդ ժամանակ տան դուռը փակ է եղել, և ինքը նրան ասել է, որ նման արարք չանի: Ամբաստանյալը հագուստը հանել է և ասել, որ նստի բազկաթոռին, համբուրել է կրծքերը, համբուրել է նաև ոտքերի արանքը։ Այդ ժամանակ հագուստ է եղել հագին, ոտքերի արանքը ցավեցրել է, համբուրել է նաև հետույքը, հետո իր ձեռքը բռնել, մոտեցրել է և դրել է սեռական օրգանին։ Ինքը ձեռք չի տվել, նա է իր ձեռքը դրել նրա օրգանի վրա: Իրեն վախեցրել է, ինքն ասել է, որ հորը կպատմի ամեն ինչ, նա ձեռքով պարանոցի հատվածն է ցույց տվել և ասել, որ առաջինն իրեն կխփի, հետո՝ հորը, մորը, իսկ հետո էլ՝ եղբորը:

Ըստ դատական ակտի՝ տուժող աղջիկն իր ցուցմունքում նշել է, որ, երբ ամբաստանյալը հագուստը հանել է, նրա մեջքին տեսել է մեծ կապույտ գույնի խաչի դաջվածք: Այդ ժամանակ թակել են նրա բնակարանի դուռը, իսկ ամբաստանյալն իրեն ասել է, որ մտնի սենյակ, որտեղ պահարան կա, մտնի այդ պահարանի մեջ: Ինքն էլ մտել է պահարանի մեջ։

Ըստ դատական ակտի՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր ամբուլատոր փորձաքննության եզրակացության համաձայն` տուժողը կարող է հասկանալ իրողությունների արտաքին կողմը (տեղը, ժամանակը, հաջորդականությունը, արտաքին այլ հանգամանքներ) և վերարտադրել դրանք, սակայն չէր կարող հասկանալ իր նկատմամբ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը, նա ընդունակ չէ գիտակցել իր գործողությունների բովանդակությունը, լիովին գիտակցաբար կառավարել դրանք և կանխատեսել դրանց հետևանքները։

Նրան բնորոշ են այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, ինչպիսիք են ինտելեկտի ընդհանուր զարգացածության ցածր մակարդակը, դատողությունների մակերեսայնությունը, ռացիոնալ ինքնակառավարման բացակայությունը, ներշնչվողականության բարձր մակարդակը, տագնապայնությունը, որոնք կարող էին հետազոտվող իրավիճակում էապես ազդել նրա վարքի վրա՝ զրկելով դիմադրություն ցույց տալու կարողությունից։ Նա տառապում է «ԿՆՀ ռեզիդուալ-օրգանական ախտահարում, թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» սակավամտությամբ, ինչն արտահայտված չէ այն աստիճան, որ զրկի նրան քրեական գործի համար կարևոր հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու հնարավորությունից։

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից
Ամենադիտված