Խոշոր ավտովթար «Չայնի»-ի ոլորաններում. կան վիրավորներ
ՀասարակությունԵրեկ՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ГАЗ 3110 մակնիշի 34 UP 949 համարանիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ВАЗ 2106 մակնիշի 35 PC 922 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանը: