Մանրամասներ Քասախի կիրճում, կամրջի տակ հայտնաբերված աղջկա վիճակից
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ կամրջի տակ հայտնաբերված 1994 թ. ծնված Ա. Չ.-ի վիճակը ծանր է և նա տեղափոխվել է Երևան` «Արմենիա» Բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Աշտարակի ԲԿ-ից, որտեղ հոսպիտալացված է եղել աղջիկը:
«Նա տեղափոխվել է Արմենիա ԲԿ, քանի որ վիճակը ծանր էր և կոնքին բազմաբեկոր կոտրվածք ուներ»,-հայտնեցին հիվանդանոցից և նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզ չեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 03:00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: