Հայտնի ու մեծ մարդկանց այլասերությունները, որոնք քչերին են հայտնի
ԱշխարհԱնցյալն, ինչպես և ներկան, լի է եղել այլասերվածություններով ու անբարոյական արարքներով, գրում է Someecards-ը՝ բերելով մի քանի օրինակներ:
Անգլիացի գրող Մերի Շելլին կուսությունից զրկվել է իր մոր գերեզմանի վրա:
Վիկտոր Հյուգոն քնել է այնքան մեծ թվով մարմնավաճառների հետ, որ նրա մահվան օրը Փարիզի բոլոր անառականոցները փակվել են. մարմնավաճառները սգի մեջ են եղել:
17-րդ դարի ֆրանսիացի օպերային երգչուհի Ժյուլի դ’Օբինին անարբեր չի եղել կանանց հանդեպ: Մի անգամ նա նույնիսկ կուսակրոն է ձեռնադրվել, որ մտնի մենաստան ու այլասերի միանձնուհու: Նա նաև սիրել է սիրահետել կանանց բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ, ինչի պատճառով գեղեցիկ կանանց ամուսինները նրան հաճախ են մենամարտի հրավիրել: Իսկ քանի որ նա հմուտ մենամարտուհի է եղել, շատ տղամարդկանց է այն աշխարհ ուղարկել:
Թագադրումից հետո իր իշխանությունը ցուցադրելու նպատակով հռոմեացի կայսր Հելիոգաբալը մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել կառքով, որին լծված են եղել հարյուրավոր մորեմերկ կանայք:
Համարվում է, որ առաջին վիբրատորը հնարել է Կլեոպատրան՝ շշաձև դդումի մեջ լցնելով մեղուների պարսը: