Դժբախտ պատահար Գյումրիում
ՀասարակությունԱյսօր, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևակի փողոցի շենքերից մեկում քաղաքացին մնացել է ինքնաշեն վերելակի ճաղերի և պատի արանքում, ինչի հետևանքով մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: