Ֆելիքս Խաչատրյանի ակումբային համերգի մութ ու լույս կողմերը
Life«Հայկական ռեփի երկրպագունե՛ր, պատրաստվեք հատուկ երեկոյի»՝ հայտարարեցին ու արեցին: Ֆելիքս Խաչատրյանն ու «Kami» բենդը երեկ ներկայացան նոր համերգով՝ ապահովելով երեկոյի ողջ էներգետիկան ու «դրայվը», ինչպես եւ խոստացել էին: Հնչեցին «3.33» խմբի հին ու նոր երգերը, որոնց տեքստերը երկրպագուներն անգիր գիտեին:
Ֆելիքսը BRAVO.am-ին ասաց՝ իր ունկնդիրներին նույնիսկ դեմքով է ճանաչում. նրանք այդքան շատ չեն.«Նպատակն էլ հենց դա էր՝ ունենալ մեր լսարանը, ու որ երգերը հարսանիքի չդառնան: Չնայած՝ հարսանիքի երգերը լավ բան են, բայց հարսանիքի համար են: Ուղղակի գրում ենք այն, ինչ կարողանում ենք: Սա ինձ համար աշխատանք չէ: Իհարկե, չեմ կարող ասել, թե համերգի ժամանակ փող չենք աշխատում, բայց սա պարզապես հաճույք է մեզ ու մեզ լսողների համար»:
մանրամասն՝ կայքում