«Գիշերները սարսափելի ցուրտ էր, չէինք քնում, խոնավ հագուստով էինք նկարվում». Թամարա Պետրոսյան
Life«Արցախի ձայներ»-ի համար 2017 թվականն ակտիվ աշխատանքային էր. խումբը հյուրախաղեր է ունեցել եվրոպական քաղաքներում, կատարողները մասնակցել են միջազգային մրցույթների, մասնավորապես՝ Միշան «Մանկական Եվրատեսիլ»-ին, Էռնան՝ «Նոր ալիք»-ին, տարին էլ եզրափակում են «Պահապաններ» տեսահոլովակով։
«Արցախի ձայներ»-ի անդամ, դերասանուհի Թամար Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում բացել է վերջին աշխատանքի հետ կապված մի շարք փակագծեր կադրից դուրս մնացածի մասին։ «Պահապաններ» երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն Արտեմ Վալտերն է, տեսահոլովակը նկարահանել են ողջ թիմով, ի դեպ, թիմային են խմբի բոլոր աշխատանքները.«Դեռեւս միայն դրական ու հիացական կարծիքներ ենք լսել։ Ոմանց համար զարմանալի է, որ մենք ենք զբաղվում բեմադրությամբ, կերպարներով ու ռեժիսուրայով, նույնիսկ սանրվածքն ու դիմահարդարումը մեր մտահղացմամբ իրականացնում են հմուտ մասնագետները։ Ինչպես նախորդ հոլովակների դեպքում, այս անգամ էլ բոլորս համատեղ աշխատել ենք»։
մանրամասն՝ կայքում