«Բարսայի» ֆուտբոլիստները իրականացրել են սահմանափակ հնարավորություններով աղջկա երազանքը
Սպորտ«Բարսելոնայի» ֆուտբոլիստները իրականացրել են սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով սիրիացի աղջկա երազանքը: Կատալոնացիները Նաջին անունով աղջկան են նվիրել ակումբի մարզաշապի եւ ինքնագրեր տվել նրան: Նաջին նաեւ ներկա է եղել «Բարսելոնայի» խաղին:
«Ես հպարտ եմ ու շատ երջանիկ, որ դարձա այսպիսի հրաշալի ընտանիքի մի մասնիկը: «Բարսելոնան» ավելին է, քան ակումբ: Այն օգնում է իրականացնել երազանքներ»,- ասել է աղջիկը, փոխանցում է ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 15-րդ տուրից հետո «Բարսելոնան» առաջատարն է եւ 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային»: Մադրիդի «Ռեալն» առաջատարից հետո է 8 միավոր: