Ողբերգություն Միշել Պլատինիի ընտանիքում
ՍպորտՖրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի հայր Ալդո Պլատինին մահացել է 90 տարեկան հասակում, հաղորդում է L'Est Républicain-ը:
Ալդո Պլատինին հանդես է եկել Ֆրանսիայի սիրողական ակումբներում, ինչպես նաեւ զբաղեցրել է «Նանսի» ակումբի կրթական կենտրոնի մարզական տնօրենի պաշտոնը:
Միշել Պլատինին բազմիցս նշել է, որ հայրը մեծ ավանդ է ունեցել իր ֆուտբոլային հաջողություններում:
Հիշեցնենք, որ 2011-ին ՖԻՖԱ-ի միջոցներից 2 միլիոն դոլարի փոխանցում ստանալու համար Պլատինին 8 տարով հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից: Հետագայում նրա որակազրկումը կրճատվեց մինչեւ 6 տարի: