Գիտնականները նշել են այն մեթոդները, որոնք կօգնեն երկվորյակներ լույս աշխարհ բերել
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները պարզել են, որ կան արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն որոշ կանանց երկվորյակ լույս աշխարհ բերել: Ընդ որում՝ այդ մեթոդների արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է:
Գիտնականներն անցկացրել են ուսումնասիրություն, որին մասնակցել են կամավոր կանայք: Բժիշկները պարզել են, որ 200 դաշտանային ցիկլից միայն մեկի ժամանակ է միաժամանակ երկու ձվաբջիջ հասունանում: Այդ հավանականությունը մեծացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործել, քանի որ սպիտակուցները կօգնեն ակտիվացնել կանանց հորմոնի արտադրությունը, որն էլ ազդում է ձվաբջիջների հասունացման վրա:
Բժիշկները խորհուրդ են տալիս կանանց ավելի շատ միս, կաթնաշոռ, հավի միս, ձուկ, կաթ ու պանիր ուտել, քանի որ դրանք հարուստ են սպիտակուցներով: Բացի այդ, գիտնականները նաև պնդում են, որ առավել հաճախ կանայք հղիանում են երկվորյակով գարնանը: