Աղջիկը կտրել է նախկին ընկերոջ առնանդամը
Բաց մի թողեք28-ամյա Յոհաննի Դիասն իր նախկին ընկերոջը թմրանյութեր է տվել և կտրել նրա առնանդամը՝ մինչ վերջինս անգիտակից է եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետության Պուերտո-Պլատա քաղաքում, որտեղ զույգը քոթեջ է վարձել, հայտնում է Mirror-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 44-ամյա Սամուել Վենտուրա Գարսիան և նրա ընկերուհին վիճել են, հավանաբար, չստացված հարաբերությունների պատճառով: Հետո Դիասը սիրելիին ենթադրաբար շատ թմրանյութ է տվել, տղամարդդը կորցրել է գիտակցությունը: Հարձակումից հետո կինը փախել է հանցագործության վայրից, սակայն ոստիկանությունը նրան արագ բռնել է:
Տուժած տղամարդուն շտապ հոսպիտալացրել են և 4 ժամ վիրահատել են: Բժիշկները կանխատեսում են, որ Սամուելը լիովին կապաքինվի 2 ամիս անց:
Ձերբակալվելուց հետո Դիասը հայտարարել է, որ չի ափսոսում արածի համար, քանի որ նախկին ընկերն իրեն դաժանորեն է վերաբերվել, և նա չի կարողացել այլևս դիմանալ: