Սանկցիաներ Դավիթ Հարությունյանի նկատմամբ
ՀասարակությունՆոր վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն Դավիթ Հարությունյանին իջեցրել է իր աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են, այլեւ սկսել է սանկցիաներ կիրառել նրա հանդեպ: Մեր տեղեկություններով` վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաներից մեկը:
Բանն այն է, որ տարիներ ի վեր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ունեցել է երկու ծառայողական մեքենա` Honda CR-V եւ BMW 523, եւ որպես արտոնյալ` օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան, դե ով ռիսկ կաներ Դավիթ Հարությունյանին բան ասեր:
Եւ ահա, պարզվում է,«դռայվոտ» վարչապետը նման կոմպլեքսներ չունի: Դավիթ Հարությունյանի` ԲՄՎ ծառայողական մեքենաներից մեկից զրկվելու հանգամանքը ոգեւորություն է առաջացրել Կառավարության որոշ շրջանակներում:
Hraparak.com