Հայերեն


Նոր ֆիլմաշար` Սոսի, Խորենի, Միշոյի, Արամ MP3–ի, Իվետայի և այլ հայտնի մարդկանց մասնակցությամբ

Հասարակություն
 

 

 

Դեկտեմբերի 19-ից մեծ էկրան կբարձրանա «Մեր երազանքի ճանապարհ» նոր ֆիլմը, որը բաղկացած է 7 նովելից։ «Շարմ Հոլդինգ»-ը ֆիլմի առաջին մանրամասները տրամադրել է Tert.am Life–ին և հայտնել, որ յուրաքանչյուր նովել նկարահանել է մի ռեժիսոր։ 7 ռեժիսորներն են`Արամ Շահբազյանը, Արկա Մանուկյանը, Արեն Մալաքյանը, Էդգար Բաղդասարյանը,  Հրաչ Քեշիշյանը, Արշալույս Հարությունյանը և Մհեր Մկրտչյանը:

 

Ֆիլմերում խաղացել են Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Միշոն, Արամ MP3-ը, Շանթ Հովհաննիսյանը, Իրինա Հարությունյանը, Արմեն Էլբակյանը, Անի Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Բաբկեն Չոբանյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Եգոր Գլումովը, Արման Մարգարյանը և այլք։

 

««Շարմ Հոլլդինգը», Հայաստանի հանրային հեռուստաընկերութունը և DMH studio-ն  համատեղ նախաձեռնել են մի նախագիծ, որն իրենից ներկայացնում է 7  նովելից բաղկացած «Մեր երազանքի ճանապարհ» գեղարվեստական ֆիլմ: Յուրաքանչյուր նովելի հիմքում ընկած է մի պատմություն, սակայն բոլորն էլ առնչվում են  Հայաստանի անցած ճանապարհին ու հիմնված են Հայաստանի հանդեպ սիրո վրա: Յոթ  նովելից բաղկացած ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են, մեր անկախության 25-ամյա ճանապարհն անցած  տարբեր ճակատագրեր: Յոթ պատմություն, որոնցում կա պայքար, սեր, նվիրվածություն, հիասթափություն, կորստի ցավ, սեր ու երազանքներ… Ֆիլմը հանդիսատեսին պատմում է ամենապարզ ճշմարտությունների,  մարդկային կարևորագույն արժեքների՝ նվիրվածության ու միմյանց աջակից լինելու, արյան կանչի, սիրո ու ջերմության, նոր ընտանիքի ստեղծման և պայծառ երազանքների մասին»,– հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

 

7 նովելներն են՝

 

1.    Բարև, սիրելիս

Սցենարը՝ Հարություն Հարությունյանի

Ռեժիսոր՝ Արամ Շահբազյան

Օպերատոր՝ Արմեն Ահարոնյան

 

1992 թվական: Նա, ով անցել է պատերազմի ճանապարհով, երբե՛ք չի մոռանա այն:  Բայց գուցե չմոռանա, որովհետև առաջնագծում՝ վտանգի, փոշու ու կարոտի մեջ  գրված երազանքի մի նամակ է հիշում, որը նույնիսկ օտարների ձեռքում  հնչում է ինչպես մայրենի ու դառնում անձնական: 12 մարտիկներ առաջնագծում ձեռքից ձեռք են փոխանցում ու արտագրում մի նամակ, որ գրել է իրենցից մեկը: Ճակատագրով՝ պատերազմը վերապրում է միայն նամակը:

 

2.    «Ֆա»

Սցենարը՝ Էդուարդ Այանյանի

Ռեժիսոր՝ Արկա Մանուկյան

Օպերատոր՝ Վարդգես Մանուկյան

1993 թվական: «Կորած»  նոտա, որը  կարող է ճակատագրական դառնալ մի  ամբողջ հանրապետության համար, բայց թաքնված է երկրի խորքերում: Ընդամենը նոտայի ձայն՝ բարձրացող երկինք, որ այնուհետ տարածվո՜ւմ է ու դառնում հանրապետության գլխավոր ժամացույցի մեղեդին: Մի՞թե այն  հնչեցնելը մնալու է  իբրև երազանք… Նոտա, որը գտնելու ճանապարհին խենթերը կզանգեն հազար ու մի եկեղեցիների զանգերը:

 

 

3.    Ձյուն 

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արեն Մալաքյան

Օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան

 

2005 թվական: Կարծում եք հազվադե՞պ է ապրիլին ձյուն տեղում: Ձյունը կգա՛, եթե ուժգին ցանկանաս ու հավատաս: Հատկապես, եթե այն իր ճերմակ սավանով Ցեղասպանության ճանապարհին թաքցրել ու փրկել է հորդ պապին, ֆաշիստներից՝ քո պապին, արցախյան պատերազմում՝ հորդ…Դա երազանք չէ, այլ՝ իրական, հույսով լցված  պատկեր, որ փաթիլ-փաթիլ թափվում է երկնքից:

 

4.    Սիմոնի ճամփան

Բորիս Հայրապետյանի «Պարզ պատմություն» պատմվածքի մոտիվներով

Ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան

Օպերատոր՝ Մկրտիչ Բարոյան

 

2010 թվական:  Ընդամենը մի կարճ տարածություն, որ բաժանում է ոչ միայն երբևէ իրար կորցրած  մարդկանց ու նրանց երազանքները, այլև ազգերի կենսագրություն, պատմություն: Եղածը մի փոքր ձորակ է, սակայն շրջանցելու համար անցնում ես հազարավոր կիլոմետրեր ու այդ ճանապարհին ինքդ քեզ հարց տալիս՝ թե ո՞վ ես ու ի՞նչ ես  ցանկանում իրականում: 

 

 

5.    Հայրը

Սցենարը՝ Հարություն Կբեյանի

Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան

Օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան

 

 2013 թվական: Հմայիչ, հաջողակ գործարար, երազանքներ իրականացնող  տղամարդ, ով  իր կյանքում հասել է բարձունքների և վստահ է, որ ամեն ճանապարհ բաց է իր առաջ: Բայց…կան իրողություններ, որոնք վեր են ամեն ինչից և պարուրված են մի սիրով, որի անունն է ծնող: Չես կարող լինել լիարժեք, եթե չես գրկում (թեկուզ մտքով) նրան, ով բոլորից շատ է սիրում քեզ: 

 

6.    Մեղրամիս   

Սցենարը՝ Նարեկ Մարգարյանի

Ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան

Օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան

 

2015 թվական: Հանուն սիրո՜. այս արտահայտությամբ են կատարվում ամենաանհավանական խենթությունները և միայն  սիրո բուրմունքից արբելով է հնարավոր Էյֆելյան աշտարակը բերել Երևան կամ  ընտրությունների մասնակցել՝ հենց հարսանիքիդ օրը: Նորաստեղծ ընտանիք, որ կհասնի գիշերային կտուր՝  շամպայնի բաժակներ բարձրացնելու համար:  Գլխապտույտ երազանքներ և ամեն ինչ՝ սիրո ճանապարհին:

 

 

8.    Սեր, երազանքներ

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան

Օպերատոր՝ Ռուբեն Գասպարյան

 

2016 թվական: Կյանքը մի հիանալի արկած է  նրանց համար, ովքեր ցանկանում են վերապրել խենթ հիշողություններ կամ վերագտնել կորցրած նոտաներ, թեկուզ արդեն ճերմակած ու հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու…Բայց անհրաժեշտ է հանդիպե՛լ,  կրկի՛ն  ու ջերմորեն գրկել միմյանց… և գուցե հենց Ամանորի՞ն,  երբ երազանքների ճանապարհները  կարո՛ղ են  խաչվել:

 

 

 

 

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված