«Ունենք հայկական Մոուրինյո». Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է լրագրողներին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տարվա լավագույն մարզչին այս տարի չորոշելուն:
«Որոշում կայացվեց, որ գործկոմը չքվեարկի, որպեսզի շահարկումները քիչ լինեն:
Ֆեդերացիային պետք է հեռու պահենք նման բաներից: Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել, ես գտնում եմ, որ մենք ճիշտ չենք արել` սահմանելով այդ անվանակարգը:
Որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, քվեակություն չի լինի:
Եթե հիշում եք, ունենք հայկական Մոուրինյու, ով անցյալ տարի հայտարարեց, թե ինքն է լավագույնը, և սխալ ընտրություն է կատարվել: Նման բաներից խուսափելու համար չի որոշվի տարվա լավագույն մարզիչը: Եթե հետագայում գտնենք, որ պետք է որոշվի, կքննարկենք»,- ՀՖՖ նախագահի խոսքերն է փոխանցում «ArmSport.am»-ի թղթակիցը:
Նշենք, որ նախորդ տարի լավագույն մարզչի կոչմանն արժանացել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, դրանից առաջ` Վարուժան Սուքիասյանը, իսկ 2015-ին` Սարգիս Հովսեփյանը: