Հայերեն


Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ քննարկում է նախաձեռնում:

«Իմ և մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ ս/թ դեկտեմբերի 18–ին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։

Եթե կան բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ընդդեմ պատվաստումների փաստարկներ ունեն և ցանկանում են մասնակցել նիստին, խնդրում եմ գրել մեր էլեկտրոնային փոստին»,– նշել է Փաշինյանը:

Վերջին օրերին, ի դեպ, նորօրյա մասնագետների պակաս չի նկատվում, տարատեսակ ամբիոններում բոլոր տեսակի իրողությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք ունեցող անձինք են՝ Էմիլ Մարկոսյան, Հայկ Այվազյան, Աշոտ Կարապետյան, Գոհար Ջրբաշյան... թվարկումը մի քանի օր կարելի է շարունակել:

Նախաձեռնությունը, ինչ խոսք, խիստ ողջունելի է, եթե քննարկմանը մասնակցեն ոչ թե կոշկակարներ, աստղագետներ և տարատեսակ «իրավապաշտպաններ», այլ ոլորտի գիտակներ և մասնագետներ: Վերջին շրջանում ֆեյսբուքյան սոցիալական հարթակներում, ըստ օրվա հետաքրքրության և ըստ մի կտոր «ցամաք հացի», բազմաթիվ ունիվերսալ մասնագետներ են ծնվել: Եթե որևէ քաղաքական քննարկման ժամանակ այդպիսի ակտիվացումը ներելի է, ապա խիստ վտանգավոր է մարդկանց առողջության, այս դեպքում ապագայի համար:

Օրինակ, իրավապաշտպան ներկայացող Էմիլ Մարկոսյանը պահանջում է փորձաքննության ենթարկել խնդրո առարկա դեղամիջոցը: «Մենք առաջարկում ենք պահեստից պատահականության սկզբունքով ընտրել որևէ սրվակ և փորձաքննել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկածներ չառաջանա, որ այդ սրվակի մեջ եղել է ոչ թե «Գարդասիլ», այլ, ասենք, վիտամինների կոմպլեքս կամ գրիպի դեմ պատվաստանյութ»,– նշել է նա:

Սա այն դեպքում, երբ դեղամիջոցը ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի միջոցով արդեն իսկ անցել է այդ փորձաքննությունը և օգտագործվում է բացառապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով և վերահսկողությամբ: Ավելին, փորձաքննությունը անցել է երրորդ երկրում՝ Հոլանդիայում, արտադրվել է ԱՄՆ–ում և համապատասխանել է բոլոր չափանիշներին:

Ի դեպ, այստեղ ամենատարօրինակն այն է, որ այդ «մասնագետները» չփորձեցին սրվակի պարունակությունը ստուգել հենց Ծաղկաձորում, որտեղ ԱՆ աշխատակիցները պատվաստում էին իրենց հարազատներին: Պատվաստումից հետո սկսեցին հայտարարել, թե միգուցե այդ սրվակներում այլ վիտամին է: Իսկ ինչու հենց նույն պահին չփորձեցիք ստուգել... Որովհետև այս պատմության մեջ աղմո՞ւկն է ամենակարևորը...

Իսկ այն, որ աղմուկը առանցքային դեր է կատարում, երևաց նաև, երբ խնդրի բովանդակային քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ: Առողջապահության նախարարը նշեց, որ աղջիկները պատվաստվում են 13 տարեկանում, որպեսզի կատարվի երկու պատվաստում, քանի որ 15 տարեկան հասակում արդեն երեք պատվաստում է արվելու, ինչը ձեռնտու չէ նաև ֆինանսական տեսակետից:

Սա իմունային սրսկում է, որը պետք է արվի սեռական կյանքով ապրելուց առաջ, մինչդեռ քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ, իբր Ալթունյանը ասել է՝ սրսկում ենք, որովհետև 13 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեքսով է զբաղվել: Մինչդեռ պատվաստումը չի արվում նրա համար, որ դեռահասների ինչ–որ տոկոս սեքսով է զբաղվել, արվում է հակաքաղցկեղային, կանխարգելիչ պատվաստում: Նման քննարկումները պարզապես անվստահություն են սերմանում պրոցեսի նկատմամբ, սակայն հասարակական հուզական և պաթետիկ ընկալումներ առաջացնելուց զատ որևէ նշանակություն չունեն:

Նույն Մարկոսյանի մոտ կասկածներ է առաջացրել այն, որ Առողջապահության նախարարությունը անգլերենով է հրապարակել Հոլանդիայի փորձաքննության արդյունքները: Մեկ այլ դեպքում կարելի էր պնդել, որ միտումնավոր սխալ թարգմանություն է արվել՝ թաքցնելով օրիգինալում առկա ճշմարտությունները:

Հաջորդ ոլորտի մասնագետը ևս հասարակական դաշտից է, մարդ, ով համարվում է պրոռուսական դրամաշնորհներով հակաարևմտյան քարոզչության ջահակիրներից մեկը: «Լույս» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը, ով, բնականաբար, առողջապահական ոլորտի հետ բացարձակապես կապված չէ, ակտիվորեն ներգրավված է այդ պատվաստանյութի դեմ մղվող քարոզչական պատերազմում:

Այս դեպքում, խնդիրը, թերևս, ուղիղ է դրված՝ խափանել ցանկացած նախաձեռնություն, ինչը առնչվում է արևմտյան ծրագրերի և աջակցության հետ: Անգամ այն դեպքում, որ Հայաստանում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ հենց «չար» Արևմուտքի օժանդակությամբ է կատարվել:

Ասենք գիտնականի պատմուճանով հանդես եկող Աշոտ Կարապետյանը որևէ գիտական աշխատանքի կամ հոդվածի հեղինակ չէ, բայց իր կարծիքը այժմ փորձում են հնչեցնել որպես մասնագետի կարծիք... Եվ այս շարքը անվերջ կարելի է շարունակել...

Այսինքն, հերթական գրանտը սպառելու և հակաիշխանական տրամադրություններ ունեցող հասարակության հերոսը դառնալու համար մարդիկ մտնում են մի վտանգավոր դիսկուրսի մեջ, առանց մտածելու, որ աշխարհում ահագնացող քաղցկեղի պայմաններում ինչպես են վաղը նայելու հիվանդ մարդկանց աչքերին և ինչպես են արդարացնելու այս իրավիճակը:

Բազմաթիվ մարդիկ անգամ չեն նողկում կրկին շրջանառության մեջ դնել գիտական աշխարհում վաղուց ի վեր հերքված և շառլատանների կողմից տարփողվող կեղծ գիտական թեզեր և հոդվածներ: Տիկնայք և պարոնայք, առողջապահական նմանատիպ լուրջ քննարկումները թողեք բացառապես մասնագետներին՝ թե կողմ, թե դեմ արտահայտվող:

Սակայն նմանատիպ լուրջ խնդիրը քննարկել սոցիալական ցանցերում յուրաքանչյուր օրվա թրենդին համապատասխան նոր մասնագիտություններ ձեռք բերող և որոշակի ուղղվածության մամուլի ակումբներում հերոսացող անձանց մակարդակում՝ ծիծաղելի է, վտանգավոր և նողկալի:

Հետաքրքիր է նաև, որ այս քննարկումների առանցքում հայտնված բազմաթիվ մարդիկ որևէ տեղ չեն աշխատում, հասարակական ակտիվիստներ են, բայց կարողանում են գումարներ հայթայթել բուկլետներ տպելու, բաներներ պատրաստելու և այլ քարոզչամիջոցների համար:

Հուսով եմ, որ քննարկումը նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը միտում ունի կազմակերպել հենց այդպիսի քննարկում՝ մասնագետների, գիտնականների, կողմ և դեմ արտահայտվող բժիշկների մասնակցությամբ: Հակառակ պարագայում այդ քննարկումը ևս կվերածվի մի յուրօրինակ կլոունադայի, որտեղ տարատեսակ պղտոր ջրերում ձուկ որսացող «ակտիվիստներ» վաճառքի կհանեն երիտասարդ սերնդի առողջությունը՝ դրամաշնորհից հետո թեկուզ ջրհեղեղ մերօրյա մտայնությամբ:

 

Արամ Գրիգորյան

Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին
Ամենադիտված