Հայերեն


Ինչ է սպասվում ձեզ վաղը. աստղագուշակ

Հասարակություն

Խոյ: Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Ցուլ: Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել: Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց՝ ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:

Երկվորյակ: Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛ ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը:

Երկարաժամկետ նախագծեր կազմելիս՝ հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը:

Խեցգետին: Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր, հարկ եղած դեպքում, կարող եք անգամ անլուծելի թվացող խնդիրներ հաղթահարել: Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

Առյուծ: Նոր մտահաղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից:

Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգականների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելի անձնավորությունն այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կոգևորի:

Կույս: Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող, կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն այսօր պետք է դրական համարել:

Կշեռք: Այսօր կօգտագործեք ձեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչում և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ:

Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կարիճ: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Աղեղնավոր: Օրը բարեհաջող է բոլոր նրանց համար, ովքեր անգամ տհաճ գործերը չեն հետաձգում և ճիշտ ժամանակին հասցնում են իրագործել ծրագրերը: Նշանի նման ներկայացուցիչներն այսօր կխուսափեն անախորժություններից, ոչ ցանկալի շփումներից, ֆինանսական խնդիրներից:

Բարեհաջող օր է կաճատև գործուղումների համար: Սիրային ժամադրությունները չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը՝ ընկերական հանդիպումները կուրախացնեն ձեզ :

Այծեղջյուր: Վաղեմի հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե չենթարկվեք նրանց սադրանքներին: Այսօր շրջապատում բոլորը կքննադատեն ձեզ, սակայն այդ ամենին հանգիստ կվերաբերվեք, տեղին արված նկատողությունները հաշվի կառնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն:

Սիրավեպ կսկսեք այն մարդու հետ, ով հետագայում մասնագիտական ոլորտում կաջակցի ձեզ, կօգնի իրականացնել որոշ բիզնես ծրագրեր: Ընտանիք կազմած Այծեղջյուրները մի շարք կենցաղային հարցեր կլուծեն:

Ջրհոս: Հաջողությունն ամենուր կժպտա ձեզ, վստահ եք, որ աստղերը ձեր կողմից են և այդ զգացումը ձեզ երկար ժամանակ չի լքի: Հանգամանքները բարեհաջող կդասավորվեն և կօգնեն մասնագիտական ոլորտում հաջողության հասնել: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանվեն, հին վեճերը կհարթվեն: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ սկսեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են գումարային մուտքեր: Կարող եք շահեկան ներդրումներ կատարել, ձեռք բերել թանկարժեք իրեր, որոնց մասին միշտ երազել եք:

Ձկներ: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կարևոր գործեր ձեռնարկելու համար: Կկարողանաք կենտրենանալ և վրիպումներ թույլ չեք տա: Վերջին ժամանակներս ձեզ և ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրներին ճիշտ լուծումներ կտաք: Համախոհների ընտրության հարցում զգույշ եղեք:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Առողջարարական պրոցեդուրաներն օգտակար կլինեն: Բազմամարդ միջոցառումներին մասնակցել կարող եք, սակայն այնտեղ երկար ժամանակ անցկացնել չարժե:

 
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից
Ամենադիտված