Սամվել Մարտիրոսյանը՝ հայ հայտնիների Ինստագրամի էջերը կոտրելու մասին և խորհուրդը՝ ինչպես պաշտպանել էջերը
ՀասարակությունՎերջին շրջանում ադրբեջանական հաքերները կոտրում են հայ հայտնիների Ինստագրամի էջերը, մեր հայտնիներին դնելով անհարմար իրավիճակում։
Այդ կապակցությամբ Boomnews.am-ը կապվեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու համար՝ որն է խնդիրը։
Պրն․ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիների կողմից հայկական էջերի վրա հարձակումները նոր չեն և միշտ էլ եղել են նմանատիպ երևույթներ։ Սակայն ի տարբերություն առաջվա, ադրբեջանական հաքերները հիմա կոնկրետ մի ժամանակահատվածում չեն աշխատում այդ ուղղությամբ,այլ տարին 12 ամիս և աշխատում են հատկապես հայտնի մարդկանց էջերի վրա հարձակվել։
Իսկ հարցին, թե ինչ խորհուրդ կտա նա սոցցանցերի էջերը պաշտպանելու համար, պրն․ Մարտիրոսյանը պատասխանեց որ,նախ պետք չէ բացել ամեն պահահած լինք։ Էջը պաշտպանելու համար Ինստագրամից կամ Ֆեյսբուքից մեյլին ստացած լինքերը միանգամից չբացել, ստուգել դրանց կարևորությունը հենց Ինստագրամում։ Եթե կարևոր ինչ որ բան լինի, անպայման նաև Ինստագրամում կստանաք ծանուցում։