Սերժ Սարգսյանը յուղ է լցնում կրակին. ինչպես նա մեկնեց Բեռլին
ՔաղաքականությունԼրագիր
Արմենիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին, հայտարարեց, թե դա ոչ թե որեւէ կողմի զիջում կամ փոխզիջում է, այլ առողջ տրամաբանության հաղթանակ երկու կողմում էլ:
Միեւնույն ժամանակ, խոսելով 2013-ի տապալված գործընթացի մասին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում «մեկ գիշերվա» մասին պնդումը, եւ որ Հայաստանը ամիսներ առաջ է Եվրամիության գործընկերներին հայտնել Եվրասիական ինտեգրացիայի մտադրության մասին եւ ասել, որ, եթե դա հակասում է ԵՄ հետ գործընթացին, ապա Հայաստանը չի կարող կայացնել ռիսկային որոշումներ:
Այլ կերպ ասած, Սարգսյանը փաստացի հայտարարում է, որ Եվրամիության հետ եղել է ազնիվ ու անկեղծ եւ ամիսներ առաջ է տեղեկացրել ԵՏՄ մտնելու որոշման մասին, պարզապես Եվրոպան բավական ուշ է ասել կամ-կամ:
Այդ մոտեցումը նոր չէ: Երեւանը տարբեր պաշտոնյաների եւ պատգամավորների շուրթերով տեւական ժամանակ է, ինչ 2013-ի համար պատասխանատվությունը դնում է ԵՄ վրա: Այժմ պարզապես դա արվում է Սերժ Սարգսյանի՝ ամենաբարձր մակարդակով: Ինչու՞ է առաջացել դրա անհրաժեշտությունը, հատկապես այժմ, երբ կարծես թե պետք է հետեւում թողնել 2013-ն ու մտածել արդեն 2017-ի, արդեն ստորագրված, թեեւ ոչ ամենեւին լիարժեք նույնական, սակայն անկասկած հույժ կարեւոր շրջանակային համաձայնագրի իրականացման մասին:
շարունակությունը՝ կայքում