Մոսկվայում մումիայի վերածված կնոջ դիակի մոտից առեղծվածային գրություն են հայտնաբերել
ԱշխարհՄոսկվայում Զելենոգրադսկի փողոցի բնակարաններից մեկում ոստիկանները կնոջ դի են հայտնաբերել, որը մումիայի է վերածվել, հաղորդում է «Московский комсомолец»-ը:
Տան տիրուհին՝ Վերոնիկան, մենակ էր ապրում և աշխատում էր դեղատանը: Նա հարևանների տեսադաշտից կորել էր 2015թ. ապրիլին:
Բնակարանի դուռը կոտրել են միայն այն բանից հետո, երբ սառնարանի ջուրը թափվել է ներքևի բնակարան: Այդ ողջ ընթացքում բնակարանի պատուհանը բաց է եղել, և դին բառացիորեն մումիայի է վերածվել:
Ոստիկանները նաև նամակ են հայտնաբերել: Նամակում հետմահու ցուցումներ են եղել: Կինը գրել է, որ իր մահվան համար խնդրում է մեղադրել դեղատան տնօրենին, որտեղ նա աշխատել է: