Հայերեն


Հայ կանայք դժկամությամբ են հանձնում ՊԱՊ թեստը. մասնագետ

Հասարակություն

news.am

Հայ կանանց մեծ մասը դժկամությամբ է հանձնում ՊԱՊ թեստը, իսկ շատերն ընդհանրապես դրանից հրաժարվում են, պնդում է երեւանյան պոլիկլինիկաներից մեկի աշխատակից, բժիշկ Սաթենիկ Բադալյանը:

Նրա խոսքով՝ պոլիկլինիկաների բժիշկներն իրենց հիվանդներին առաջարկում են անվճար ՊԱՊ թեստ հանձնել սքրինիգային ծրագրի շրջանակում, որը Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում անցկացվում է արդեն ավելի քան 2 տարի, սակայն նրանց մեծ մասն ասում է, որ որեւէ թեստ հանձնելու մտադրություն չունի, իսկ քսուք մեկ այլ անգամ կհանձնի: Նրանց մեծ մասն այդպես էլ չի վերադառնում եւ, բնականաբար, ՊԱՊ թեստ այդպես էլ չի հանձնում:

Ինչպես նշեց բժիշկ Բադալյանը, Հայաստանում հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի հայտնաբերման սքրինինգային հետազոտություններն ավելի հաջող են ընթանում, որովհետեւ հիվանդները՝ տղամարդիկ եւ կանայք, ավելի հաճույքով են համաձայնվում ճնշումը չափելուն եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգելուն: Դա հաստատում են նաեւ սքրինինգային հետազոտությունների տվյալները. 2 տարում ծրագրի շրջանակում շաքարային դիաբետի 330 000 հետազոտություն է կատարվել, 468 000 հիվանդի ճնշում է չափվել, իսկ ՊԱՊ թեստ է հանձնել ընդամենը 112 000 կին:

Պոլիկլինիկաների աշխատակիցներից շատերն այսօր դժգոհում են, որ իրենց հիվանդները չեն ցանկանում ՊԱՊ թեստ հանձնել: Սակայն շատ կանայք իրենց հերթին պնդում են, որ այս թեստի մասին երբեք չեն լսել ո՛չ բժիշկներից, ո՛չ որեւէ այլ տեղ:

ՊԱՊ թեստը՝ Պապանիկոլաուի քսուք, պարզ անալիզ է, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել հեշտոցում եւ արգանդի վզիկում նախաքաղցկեղային կամ քաղցկեղային բջիջները: Քանի որ քաղցկեղի այս տեսակը մինչեւ վերջին փուլերը առանց ախտանիշների է ընթանում, այսօր այն կարելի է ժամանակին հայտնաբերել միայն այս թեստի միջոցով: Հենց այս պատճառով Մեծ Բրիտանիայից գիտնականները պնդում են, որ արգանդի պարբերական ՊԱՊ թեստերը կարող են փրկել հազարավոր կանանց կյանքը: Զարգացած երկրներում այս թեստը ավելի հաճախ վճարովի հիմունքներով է կատարվում, սակայն կանանց մեծ մասը ամեն տարի կամ գոնե 3 տարին մեկ այն անցնում է:

ՊԱՊ թեստի կարեւորության մասին է խոսել նաեւ ամերիկացի բժիշկ Դիանա Հարփերը. նրա խոսքով՝ ԱՄՆ-ում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացածությունը բաժին է ընկնում 100 հազար բնակչից 8-ին՝ սքրինինգային հաջող ծագրերի եւ վաղ հայտնաբերման շնորհիվ. կնոջ մոտ նախաքաղցկեղային վիճակ հայտնաբերելով՝ այն հաջողությամբ բուժում են, եւ նրա մոտ քաղցկեղ չի զարգանում: Իսկ այս թեստերի անտեսումը կարող է տխուր հետեւանքներ ունենալ:

Նշենք, որ «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկողություն» ծրագիրը Հայաստանում անցկացվում է 2015 թվականի սկզբից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: 2 տարում անցկացվել է ավելի քան 910 հազար հետազոտություն, որոնք անհրաժեշտ էին հիպերտոնիայի, դիաբետի եւ արգանդի վզկի քաղցկեղի ախտանիշների հայտնաբերման համար: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ստուգման անալիզ հանձնած մարդկանց 7 տոկոսի մոտ շաքարային դիաբետ է հայտնաբերվել, 8 տոկոսի մոտ՝ հիպերտոնիա: Ինչ վերաբերում է արգանդի վզիկի քաղցկեղին՝ ՊԱՊ թեստ հանձնած հիվանդների 6,4 տոկոսի մոտ նորմայից շեղումներ են հայտնաբերվել, իսկ 38 կնոջ մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի ինվազիվ քաղցկեղ, ըստ որում՝ նրանց մեծ մասն անգամ չէր կասկածում, որ իր մոտ կարող էին խնդիրներ լինել:

Ծրագիրը կավարտվի 2017 թվականի վերջին:

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված