Մարտի 1-ի ու «Սասնա Ծռեր»-ի կատարածի միջև զուգահեռներ անցկացնելու համար կամ Օսկանյան պետք է լինես, կամ Քոչարյանի այլ Սիմբաներից
BlogԱռաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մարտի 1-ի ու «Սասնա Ծռեր»-ի կատարածի միջև զուգահեռներ անցկացնողներին պարզապես ներկայացնեմ այն փաստը, որ մարտի մեկին իշխանությունները սպանեցին 10 անզեն քաղաքացու, իսկ վերջին դեպքերի ժամանակ իշխանությունները չսպանեցին մինչև ատամները զիված խմբի որևէ անդամի, նույնիսկ այն դեպքում, երբ գրավվել էր ՊՊԾ գունդը, ու զինված խմբի կողմից սպանվել էր մեկ ոստիկան: Իսկ Մարտի մեկի ժամանակ, չհաշված այն հանգամանքը, որ քաղաքապետարանը, Կառավարության շենքը և Նախագահի կեցարանը գտնվում էին ցուցարարներից ոչ մեծ հեռավորության վրա, դրանք գրավելու փորձ անգամ չեղավ։ Այս ամենը չտեսնելու համար մարդ կամ պետք է Օսկանյան լինի, կամ էլ Քոչարյանի այլ սիմբաներից...