«Ադրբեջանը կարող է դիմել բլից-կրիգի, պետք է սպասել կայծակնային հարձակման»
Քաղաքականություն«Պյոտր Սվիտալսկի-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման մանրամասներից բացարձակ տեղեկություն չունեմ, վարչությունում մանրամասներ դեռ չեն քննարկվել»,- այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը կոնկրետ, ընդգծված ուղություն չի դրսևորել, ազատական են, ուստի կողմ են համագործակցության բոլոր երկրների հետ։ Նա ընդգծեց, որ իրենց առջև դրված նպատակը երկիրը ազատագրել բռնազավթած իշխանություններից, վերականգնել սահմանադրական կարգը։