Հայերեն


«Տվին՝ ջարդին հարիֆին». դատապարտյալին դաժան ծեծի են ենթարկել

Հասարակություն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Արման Աղաջանյանի, Արթուր Մկրտումյանի, Հովհաննես Զիլֆուգարյանի գործի դատական քննությունը:

Երեք ամբաստանյալներն էլ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ուղեկցումների բաժնի աշխատողներ են, 36-ամյա Արման Աղաջանյանը՝ գլխավոր մասնագետ, 49-ամյա Արթուր Մկրտումյանը և 43-ամյա Հովհաննես Զիլֆուգարյանը՝ 2-րդ կարգի մասնագետներ:

Նրանց մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ բռնությամբ զուգորդված գործողություններ են կատարել դատապարտյալի նկատմամբ՝ էական վնաս հացնելով անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 16-ին Արման Աղաջանյանը, Արթուր Մկրտումյանը և Հովհաննես Զիլֆուգարյանը իրականացրել են «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ներից դատապարտյալների, այդ թվում՝ դատապարտյալ Իշխան Աբրահամյանի տեղափոխումը «Սևան» ՔԿՀ:

Երբ գտնվել են «Աբովյան» ՔԿՀ-ում, դատապարտյալ Իշխան Աբրահամյանը զուգարան գնալու նպատակով խնդրել է վերը հիշատակված ուղեկցողներին թույլ տալ, որ դուրս գա մեքենայից: Սակայն «համապատասխան պայմանների բացակայության» պատճառաբանությամբ դատապարտյալին մերժել են: Իշխան Աբրահամյանը ուղեկցող Արթուր Մկրտումյանին անվանել է «թուրք»:

Երբ դատապարտյալներին տեղափոխել են «Սևան» ՔԿՀ, դատապարտյալներին զննելու սենյակում Աղաջանյանը, Մկրտումյանն ու Զիլֆուգարյանը, ըստ մեղադրանքի, վիճել են դատապարտյալ Աբրահամյանի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել նրան:

Վիճաբանությանը միջամտել է «Սևան» ՔԿՀ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը՝ հանգստացրել է ուղեկցողներին և դադարեցրել է ծեծն ու բռնությունը՝ ըստ մեղադրանքի:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել:

Հրապարակվել են Արթուր Մկրտումյանի ու Հովհաննես Զիլֆուգարյանի նախաքննական ցուցմունքները:

Նրանք հայտնել են, որ իրենք դատապարտյալ Աբրահամյանի նկատմամբ բռնություն չեն գործադրել, նրան չեն ծեծել:

Դեպքի օրը դատապարտյալին այլ դատապարտյալների հետ տեղափոխել են «Սևան» ՔԿՀ:

Երբ գտնվել են «Աբովյան» ՔԿՀ-ում, Իշխան Աբրահամյանն ու մի քանի այլ դատապարտյալներ զուգարան գնալու համար խնդրել են թույլ տալ, որ իջնեն մեքենայից: Բայց «համապատասխան պայմաններ չկային», նրանց խնդրանքը իրենք մերժել են:

Ի պատասխան՝ դատապարտյալ Իշխան Աբրահամյանը Արթուր Մկրտումյանին անվանել է «թուրք»: Տեղի ունեցածի մասին Մկրտումյանը հայտնել է Աղաջանյանին: Վերջինս, ըստ նախաքննական ցուցմունքների, դատապարտյալներին բացատրել է, թե ինչու են նրանց մերժել: Այնուհետև դատապարտյալներին հասցրել են «Սևան» ՔԿՀ: Բոլորը, բացի Իշխան Աբրահամյանից, գնացել են ՔԿՀ բնակելի գոտի: Իրենք դատապարտյալ Աբրահամյանին հրավիրել են դատապարտյալների ստուգման սենյակ, որ պարզաբանեն, թե ինչու մերժեցին, չթողեցին զուգարան գնալու համար դուրս գա մեքենայից: Բացի այդ՝ բացատրել են, որ սպային չի կարելի «թուրք» անվանել: Աբրահամյանը ձեռքը պարզել է իրենց կողմը, սկսել է գոռգոռալ: Այդ պահին Արման Աղաջանյանը բռնել է նրա ձեռքից, ձեռքն իջեցրել է ցած ու նույնպես բարձր տոնով պահանջել է, որ նա վերջ տա գոռգոռոցին: Իրենց ձայների վրա ներս է մտել ՔԿՀ հերթապահ Խ. Խաչատրյանը ու պահանջել է վերջ տալ: Նա դատապարտյալ Աբրահամյանին տարել է բնակելի գոտի: Այնուհետև պարզվել է, որ դատապարտյալ Ի. Աբրահամյանը նախկինում ծառայել է ոստիկանական զորքերում, նրան կրկին «Սևան» ՔԿՀ-ից վերադարձրել են «Նուբարաշեն»: Հետագայում իմացել են, որ «Սևան» ՔԿՀ-ի հերթապահ Խ. Խաչատրյանը զեկուցագիր է գրել ու արձանագրություն է կազմել իրենց կողմից դատապարտյալ Աբրահամյանին հարվածներ հասցնելու վերաբերյալ, սակայն իրականում նման բան տեղի չի ունեցել: Դատապարտյալ Աբրահամյանի վրա որևէ վնասվածք չի եղել…

Արման Աղաջանյանը նշել է, թե իրենք դատապարտյալին չեն ծեծել: Ընդամենը նրան կարգի են հրավիրել՝ ինքը բռնել է նրա բարձրացրած ձեռքն ու իջեցրել է, ասել է՝ քո դեմ սպա է կանգնած, մի գոռգոռա: Բարձր տոնայնությամբ է ասել, բայց որևէ այլ գործողություն՝ քաշքշուկ, հարվածներ, չի եղել, միայն գոռացել է դատապարտյալի վրա՝ այդպես սաստել է նրան: Աղաջանյանն ընդունել է, որ կարող էր նաև հայհոյանք հնչած լինել, բայց՝ ոչ հասցեական: Դատապարտյալն էլ ասել է, թե չի ցանկացել «թուրք» ասել, ուղղակի բառ է՝ ասել է, նաև ասել է՝ հո գերի չե՞նք…

Վկա Խաչիկ Խաչատրյանը հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին, ժամը 18-ի սահմաններում իրենց ՔԿՀ էտապ է բերվել՝ 14 դատապարտյալներ, որոնց մեջ է եղել նաև Իշխան Աբրահամյանը: Նախավերջին երկու դատապարտյալներին բնակելի գոտի տեղափոխելիս, մոտ 20 մետր հեռավորությունից ՝ հաշվառման գոտու տարածքից, ինքը գոռգոռոցի, հայհոյանքի ձայներ է լսել: Վազելով հետ է եկել, մտել է զննության սենյակ: Տեսել է, որ ուղեկցող խմբի տղաների ու դատապարտյալ Աբրահամյանի միջև վիճաբանություն է տեղի ունենում: Ուղեկցող խմբի տղաները խառը՝ ոտքերով ու ձեռքերով հարվածներ էին հասցնումդատապարտյալին: Վերջինս, երևի իրեն հարվածողներից ազատվելու համար, փորձում էր դեպի դուռը գնալ: ՔԿՀ օպերատիվ բաժնի պետն ու նրա տեղակալը փորձում էին հանգստացնել՝ ասելով. «Էս ի՞նչ եք անում, մի հատ հանգստացեք»:

Ինքը ձեռքը գցել, բռնել է Աբրահամյանի հագուստից ու նրան զննության սենյակից դուրս է հանել, տարել է հերթապահ մաս: Դատապարտյալը հրաժարվել է զննություն անցնել, ասել է՝ ամեն ինչ նորմալ ա, ինչ էղել, էղել ա, չեմ բողոքում: Մեկուկես ժամ անց նույն դատապարտյալին նորից տեղափոխել են «Նուբարաշեն»:

Կատարվածի մասին ինքը ներկայացրել է զեկուցագիր:

Դեպքին ականատես «Սևան» ՔԿՀ աշխատակից Ղուկասյանը, ըստ Խ. Խաչատրյանի, նրան զեկուցել է. «Տվին, ջարդին, փշրին հարիֆին, հո բարդակ չի՞»: Նույն աշխատողը, ըստ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալի, զեկուցել է վրդովված. «Տվեցին գմփոցը հանեցին… մեզ էլ հաշվի չառան…»:

Այդ աշխատակիցը՝ Գ. Ղուկասյանը, առերես հարցաքննությունների ժամանակ ասել է, թե ինքն այլ կերպ է զեկուցել, ասել է՝ «Ներսը դեբոշ ա, իրար հայհոյում են»: Ինքը չի ասել՝ ուղեկցողները դատապարտյալին խփել են, «գմփոցը հելել ա»: Իր ներկայությամբ ծեծ չի եղել…

Գործով տուժող դատապարտյալ Իշխան Աբրահամյանը հայտնել է, թե դատապարտված է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Դեպքի օրը իրեն այլ դատապարտյալների հետ էտապավորել են «Սևան» ՔԿՀ: Մինչև այնտեղ հասնելը ինքը ցանկացել է զուգարան գնալ, բայց ուղեկցողները թույլ չեն տվել մեքենայից դուրս գալ: Ինքը նրանց ասել է. «Հո դուք թո՞ւրք չեք, մենք էլ ձեր գերին»: Երբ «Սևան» ՔԿՀ են հասել, զննման սենյակում ուղեկցող տղաների ու իր միջև այդ թեմայով խոսակցություն է գնացել, իրար վրա գոռգոռացել են: Արթուրը բռնել է իր ձեռքն ու գոռալով ասել է. «Ես գնամ պատերազմի տարիներին թուրքերին սպանեմ, դուք ձեր համար հանգիստ ապրեք, դու էլ ինձ թո՞ւրք ասես»:

Աշխատողներից մեկն իրեն գրկել ու մի կողմ է քաշել: Իրեն տեղափոխել են բնակելի գոտի: Զննման սենյակում խառը, «շիկացած վիճակ» է եղել, եթե չմիջամտեին, Աստված գիտի՝ ինչ կարող էր լինել՝ կարող էր ինքն էլ հարվածել կամ իրեն հարվածեին, բայց իրականում իրեն չեն հարվածել…

Դատարանը հաստատված է գնահատել առաջադրված մեղադրանքը՝ այն, որ ուղեկցողները դատապարտյալին ծեծի են ենթարկել, նրա նկատմամբ բռնություն են գործադրել:

Արման Աղաջանյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ քրեակատարողական ծառայություններում պաշտոններ վարելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:

Արթուր Մկրտումյանը և Հովհաննես Զիլֆուգարյանը նույնպես դատապարտվել են 2 –ական տարի ազատազրկման՝ քրեակատարողական ծառահություններում պաշտոններ վարելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: Նրանց երկուսի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, յուրաքանչյուրի համար սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված