Որն էր Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական ասելիքը
Քաղաքականություն«Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջն այն էր, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի ղեկավարության շրջանում կարողացել է շատ բարդ իրավիճակում հասնել լուրջ հաջողությունների, և այդ հաջողություններից ամենակարևորն այն է, որ Հայաստանի իրավիճակը ստաբիլ է, ու Հայաստանը զարգանում է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այդ հիմնական մեսիջից բխող հետևությունն այն է, որ այդ կայունությունն ու զարգացումն ավելի կխորանան, եթե կուրսի շարունակականությունն ապահովվի.
«Կարծես թե Սերժ Սարգսյանը նաև ուզում էր ցույց տալ, որ այդ կուրսի շարունակականությունը կապահովվի, քանի որ ինքը մնալու է իշխող քաղաքական վերնախավի առաջնորդը: Թեև նա չնշեց՝ ինչ է որոշել, բայց իր խոսքի ենթատեքստն այն էր, որ նա չի հեռանում և շարունակելու է ղեկավարել երկիրը՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կգրավի»:
մանրամասն՝ կայքում