«Երկու երեխա են խլել ինձնից, ես այլևս երեխա չունեմ բանակին տալու. իմ ձեռքերով եմ դրանց խեղդելու»
Հասարակություն2012թ-ին մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ 2012թ-ի դեկտեմբերի 21-ին իրենց տղան առողջ, առանց որևէ խնդրի Էրեբունու շրջանի զինկոմիսարիատից զորակոչվել է բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել են Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ: