Հայերեն


Որտեղի՞ց պաշտոնյային 3 մլն, եթե դրա համար նա 480 տարի պետք է աշխատեր

Քաղաքականություն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․

Երեկ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել էր այն հարցին, թե ինչպե՞ս համատեղել բարձրաստիճան պաշտոնյայի կողմից գույքի եւ ունեցվածքի հայտարարագրման վերաբերյալ օրենսդրական պահանջը եւ շարքային քաղաքացու հետաքրքրությունը, թե որտեղից այս կամ այն նախարարին 3,6 միլիոն դոլար, եթե դրա համար պետք է աշխատել 476 տարի։

Տվյալ հարցադրման մեջ ակնարկվում է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հայտարարագրած 3 միլիոն դոլարը, որը նա նշել էր որպես եղբորից ստացած նվիրատվություն։

Հարցը տրվել է ԱԺ-ում գտնվող օրինագծից ելնելով, որը ենթադրում է, որ պետական պաշտոնյաները կենթարկվեն վարչական եւ քրեական պատասխանատվության, եթե սահմանված ժամկետում կամ սահմանված կարգի ու ժամկետի խախտմամբ ներկայացնեն իրենց ունեցվածքի ու գույքի վերաբերյալ հայտարարագիր։

Նախարարը պատասխանել է. «Եթե կա ցանկացած եկամտի ու գույքի էական աճ, ապա կա հարցադրում` որտեղի՞ց, նվիրատվությո՞ւն, փոխառությո՞ւն, շատ լավ։ Սրանք պետք է ստուգվեն։ Շեշտեմ՝ ոչ թե ինչ-որ մեկը հայտարարեց ու վերջ, այլ պիտի ապացուցվի, որ այո, եղել է նվիրատվություն։

Ըստ այդմ` վարչական պատասխանատվություն է վրա հասնում այն անձի դեպքում, որը ենթակա է հայտարարագիր ներկայացնելու ու չի ներկայացնում, կամ՝ ներկայացնում է պահանջների ու ժամկետի խախտմամբ, ներկայացվում է ոչ ամբողջական տվյալ, կամ սխալ տեղեկատվություն», նշել է Արփինե Հովհաննիսյանը։

Իսկ քրեական պատասխանատվությունը միանգամից վրա է հասնում այն դեպքում, երբ անձը կեղծ տվյալներ է ներկայացնում կամ թաքցնում է որոշ տվյալներ։

ՈՐՈՇ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մենք որոշեցինք տեսնել, թե ինչպես են աշխարհի մի շարք երկրներում պայքարում կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման եւ ապօրինի հարստացման դեմ։

Շատ հետաքրքիր է այդ առումով Չինաստանի օրինակը։ Այնտեղ բավական լուրջ պայքար է գնում կոռուպցիայի դեմ։ Կան մասնագիտացված պետական կառույցներ, որոնք մանրազնին ուսումնասիրում են պաշտոնյաների եկամուտները, գործարքները, գնումները եւ առաջին իսկ անհամապատասխանության դեպքում զեկուցում իրավապահներին։

Բացի այդ, Չինաստանում պաշտոնյաներին օրենքով արգելվում է նվերների տեսքով բորսայական արժեթղթեր ստանալ, «զարմանալիորեն ցածր գներով տներ եւ ավտոմեքենաներ գնել», «ազարտ խաղերի միջոցով կաշառքներ լվանալ»։ Բայց ամենաուշագրավ քայլը, որը մենք որեւէ այլ երկրի պրակտիկայում չհանդիպեցինք, Չինաստանի իշխանության բոլոր մարմիններում կադրերի ռոտացիան է։ Որոշակի ժամանակը մեկ պաշտոնյաները փոխարինվում են։

Չնայած այդքան մեխանիզմներին, Չինաստանում կոռուպցիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ, այդ իսկ պատժառով կաշառակերության համար այնտեղ մահապատիժ է նախատեսված։ Տարբեր տվյալներով, վերջին 10 տարում այնտեղ 10 հազար պաշտոնյա է գնդակահարվել։

Կոռուպցիայի դեմ պայքարի ամենաանողոք երկրներից մեկը ԱՄՆ-ն է։ Այնտեղ կաշառքը, կոռուպցիան ամենածանր հանցագործություններից են համարվում։ Ֆիզիկական անձանց ապօրինի հարստացման համար նախատեսված է 20-40 տարվա ազատազրկում։ Կա նաեւ պատիժ, երբ կաշառք վերցնելու համար տուգանում են կաշառքի գումարի եռապատիկով կամ 15 տարվա ազատազրկման դատապարտում։

Ֆրանսիայում պաշտոնյաների համար` դիրքը չարաշահելու, կաշառք վերցնելու դեպքում նախատեսված է մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Բացի այդ, ֆրանսիական օրենսդրությունը արգելում է չինովնիկներին նվիրատվություններ ստանալ` անկախ դրանց արժեքից։ Օրինակ, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը ֆրանսիական օրենսդրությամբ հաստատ կդատվեր։ Կապ չունի, որ իր միլիոնները ներկայացրել է որպես եղբորից ստացած նվիիրատվություն։

Մեծ Բրիտանիայում կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրությունը բոլորովին այլ բնույթ ունի։ Եթե պետական պաշտոնյան շահադիտական, կոռուպցիոն նպատակներով նվիրատվություն, կաշառք է ստանում. ապա պարտավոր է նվիրատվության կամ կաշառքի գումարի չափով տուգանք վճարել։ Բացի այդ, նա 7 տարով զրկվում է հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Իսկ ահա կրկնվելու դեպքում նման չինովնիկը ցմահ զրկվում է ծառայողական իրավունքներից, պաշտոններից, որեւէ փոխհատուցումից եւ թոշակից, որը պետք է ստանար պաշտոնը թողնելուց հետո։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված