Հայերեն


«Ճիշտ մարդու չէի սիրահարվել». Էվա Խաչատրյանն անկեղծացել է

Life
Ճիշտ մարդու չէի սիրահարվել, բազմիցս եմ սխալվել. Էվա Խաչատրյանի անկեղծ խոստովանությունը
 

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայ հայտնիների կյանքի՝ քչերին հայտնի դրվագների, վերջիններս կատարում են անկեղծ խոստովանություններ, նշում՝ ափսոսում են, որ իրենց առաջին սիրո հետ հարաբերությունները չեն շարունակվել, թե ոչ: Այսպիսով՝ մեր զրուցակիցը «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Ֆուլ հաուս» հեռուստանախագծերից եւ «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche» ֆիլմերից հայտնի դերասանուհի Էվա Խաչատրյանն է:

Նա այն կարծիքին է, որ եթե առաջին սերը մարդուն այցելում է շատ վաղ հասակում, այն, սովորաբար, ուժեղ էմոցիաներ չի թողնում. խոսքն այս դեպքում կոնկրետ այդ պահի տպավորության մասին է, իսկ եթե ավելի հասուն տարիքում է այցելում, սովորաբար չի մոռացվում, մնում եւ գունավորում է հետագա կյանքը. «Ես առաջին անգամ լրջորեն սիրահարվել եմ 17-18 տարեկանում, այդ ժամանակ առաջին կուրսում էի սովորում: Իհարկե, մինչ այդ բակում, դպրոցում բազմիցս ունեցել եմ հրապուրանքներ: Բայց ուսանողական տարիքում ամեն բան այլ էր, ես տաք էի, պատրաստ ամեն ինչի, ինչպես այդ տարիքում լինում է: Բայց բանն այն է, որ այդքան էլ ճիշտ մարդու չէի սիրահարվել, նա ոչ մի կապ չուներ ինձ հետ ոչ իր դաստիարակությամբ, ոչ ապրելակերպով: Այդ տղան հաշտ չէր նաեւ իմ ընտրած մասնագիտության հետ: Լավ էր, որ բաժանվեցինք, այլապես անհամատեղելի զույգ կլինեինք»:

Էվան նաեւ տեղեկացրեց, որ հետագայում հանդիպել է իր առաջին սիրուն, բայց նրա հետ կապը չի պահում: Վերջինս հասցրել է ընտանիք կազմել, ունի երկու երեխա:

Դերասանուհին խոստովանեց, որ իր առաջին սերը հետագա ընտրությունների վրա ոչ մի նշանակալի ազդեցություն չի ունեցել. «Ես սխալվել եմ, դրանից հետո էլ եմ բազմիցս սխալվել. այդ ամենը մարդու համար է: Մեծ հաշվով դա սխալվել էլ չէ: Ի վերջո, ընտրություն կատարելը շատ բարդ է: Կարող ես հազար անգամ փորձել, ոչինչ չստացվի եւ մեկ անգամ փորձել, ու դա ճիշտ ընտրություն լինի: Ամեն բան հարաբերական է եւ ինդիվիդուալ: Ես ուրախ եմ, որ դեռ չեմ գտել իմ կեսին, քանի որ զարգացումն ինձ մոտ լուսային արագությամբ է տեղի ունենում, եւ ով էլ կողքիս լիներ, չէր հասցնելու հետեւիցս հասնել ու տուժելու էր, ինչը ես բազմիցս զգացել եմ: Լավ կլինի, որ կողքիդ տղամարդ հայտնվի այն ժամանակ, երբ երկուսդ էլ բավականաչափ հասուն եք»:

Աննա Բաբաջանյան

 
Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին
Ամենադիտված