Սերժ Սարգսյանը խուճապ է առաջացրել
ՔաղաքականությունԱռաջին
ՏԻՄ կառույցների առաջ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից և նաև հեռուստատեսությամբ տված ծավալուն հարցազրույցից հետո ՀՀԿ-ում ավելի հաճախ սկսեց շրջանառվել նրա վարչապետության, այսպես ասած, տպավորությունը: Եթե մինչ այդ դրա մասին խոսում էր միայն Գալուստ Սահակյանը, ապա այժմ Հանրապետական կուսակցության կամ խմբակցության ներկայացուցիչների ավելի լայն շրջանակ է սկսել թույլ, զգուշավոր, սակայն կոնկրետ խոսել նրան վարչապետի պաշտոնում տեսնելու մասին: Այդ իրողությունն արդյո՞ք հնարավորություն տալիս է միարժեք եզրակացության, որ Սարգսյանն աստիճանաբար հստակեցնում է իր դիրքորոշումն ու պլանները, և ըստ այդմ՝ ՀՀԿ-ում սկսում են ավելի շատ և հստակ բարձրաձայնել այդ մասին:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը ներկայումս ավելի որոշակի ոչինչ չի ասել, քան, ասենք, մի քանի ամիս առաջ: Նա շարունակում է իր պլանների վերաբերյալ անորոշության նույն իրավիճակի պահպանումը: Ըստ այդմ՝ առաջանում է մեկ այլ բան: Իսկ արդյո՞ք հնարավոր է հակառակը, երբ ՀՀԿ-ին սկսում է անհանգստացնել այդ անորոշությունը և առաջացնել կասկածներ, որ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ չի գնալու վարչապետի պաշտոնի, ինչն էլ նշանակում է, որ նա հետնախագահական իր պլաններում կգնա ներիշխանական էական վերադասավորումների:
շարունակությունը՝ կայքում