Հայերեն


«Վայենկոմի» տղան կրակել է «չափալախի «աչոտ»-ի հետևից եկած «Սեռիի» ավտոմեքենայի վրա

Հասարակություն

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Հակոբյանի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 28-ամյա Դավիթ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 9-ին, ժամը 19-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ «Վայենկոմի» տղա, «Դավլար» մականունով Դավիթ Հակոբյանը վիճել է «Սեռի» մականունով Սերգեյ Միքայելյանի հետ: Դրանից հետո Սերգեյը փորձել է հանդիպել Դավիթին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով:

Փետրվարի 11-ին, ըստ մեղադրանքի, Սերգեյը պայմանավորվել է հանդիպել Դավիթի հետ, բայց տեղն ու ժամը չեն պայմանավորվել:

Ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Սերգեյ Միքայելյանն իր «Նիսան» մեքենայով, որը վարում էր նրա քրոջ ամուսին Յուրին, շրջել է Դիլիջան քաղաքում՝ սպասելով Դավիթի զանգին: Նրանք մի քանի անգամ մեքենայով անցել են Դավիթի թաղամասով:

Ժամը 22-ի սահմաններում հերթական անգամ այդ թաղամաս վերադառնալիս՝ Դիլիջանի Կալինինի 4-րդ նրբանցքի հատվածում Դավիթ Հակոբյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ ապօրինի պահվող հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Սերգեյ Միքայելյանին կյանքից զրկելու նպատակով առնվազն 6 կրակոց է արձակել նրա մեքենայի ուղղությամբ: Մեքենայի հետևի նստատեղին նստած Սերգեյը ստացել է աջ սրունքի գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքեր, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին: Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Հակոբյանն իր հանցավոր մտադրությունը՝ դիտավորյալ սպանությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ ղեկին նստած Յուրին կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքն ու հեռացել է դեպքի վայրից:

Առաջադրված մեղադրանքներում Դավիթ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե որևէ առնչությւոն չունի այն արարքների հետ, որ իրեն առաջադրել են: Դավիթ Հակոբյանը չի ցանկացել ցուցմունք տալ, բայց պատասխանելով հարցերին՝ հայտնել է, որ ինքը երբևէ զենք չի ունեցել: Նույնիսկ չգիտի՝ «ԱԿ» տեսակի ինքնաձիգն ինչ է իրենից ներկայացնում: Ինքը Սերգեյ Մ.-ին ճանաչում է այս գործի շրջանակներում: Նրան առաջին անգամ տեսել է ազատազրկման վայրում՝ բաղնիք մտնելիս. նա կաղում էր: Այնուհետև Սերգեյին մոտիկից տեսել է կալանավորներին տեղափոխող մեքենայում՝ դատարան գնալիս: Ինքը նրան ասել է՝ չլսես պրովոկացիաներն ու հանկարծ չմտածես, թե ես քո վրա կրակել եմ:

Դավիթ Հակոբյանը նշել է, թե դեպքի օրը գտնվել է իրենց թաղամասում: Ուժեղ ձայներ է լսել, կարծել է, թե հրավառություն է: Երբ տուն է գնացել, տեսել է, որ «ոստիկանության ողջ անձնակազմը իրենց տուն է լցվել»: Ինքն էլ լավ գիտի, Սերգեյն էլ լավ գիտի, որ իրենց միջև որևէ վեճ, թշնամություն չի եղել:

Ինքը Դիլիջանում ընդհանուր առմամբ՝ երկու տարի է բնակվել: Այդ ընթացքում ո՛չ Սերգեյին է տեսել, ո՛չ Յուրային: Վերջինիս ընդհանրապես առաջին անգամ տեսել է դատարանում:

Լազրիկը իր մանկության ընկերն է: Եթե նա մեկնումեկի հետ լուրջ վիճաբանություն ունեցած լիներ, ինքը հաստատ կիմանար: Դիլիջանում գտնվող ավտոլվացման կետը իրեն չի պատկանում… Դեպքի օրը նույնիսկ զանգել են իրեն ու հարցրել են՝ տեղյակ է՞, որ կրակոցներ են եղել: Ինքը տեղյակ չի եղել: Դեպքի պահին գտնվել է «գյուղամեջում»: Երբ տուն է գնացել ու տեսել է, որ ոստիկանները շրջափակել են իրենց տան տարածքը, թողել-հեռացել է: Ինքը չէր կարող առանց ճշտելու՝ ինչո՞ւ են իր հետևից եկել, մտնել տուն: Պետք է ճշտեր պատճառները, դրա համար էլ որոշ ժամանակ չի ներկայացել իրավապահներին: Իսկ երբ ճշտել է, ինքնակամ ներկայացել է:

Մինչ Դիլիջան գալը ինքը Ռուսաստանում է ապրել:

Դավիթ Հակոբյանն ասել է՝ ինչ վերաբերում է դեպքին նախորդող վեճին՝ ավտոլվացման կետում, ապա ինքը «էժան մենտալիտետ չունի», ավտոլվացման կետերում հերթը առաջ ու հետ գցելու պրակտիկա չունի, նման մանր-մունր հարցերով չի զբաղվում… Ավտոլվացման կետում վեճի կամ այլ հարցով իր մանկության ընկեր Լազրիկն իրեն չի դիմել: Ինքը այդ ամենը կարդացել է քրեական գործի նյութերում…

Տուժող Սերգեյ Միքայելյանը դատարանում հայտնել է, թե Դավիթ Հակոբյանին նախկինում չի ճանաչել, նրա հետ ծանոթացել է ազատազրկման վայրից իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում դատարան տեղափոխվելու ճանապարհին՝ ոստիկանական մեքենայի մեջ: Քանի որ Դավիթին չի ճանաչել, թշնամություն էլ չի ունեցել ու չունի:

2016 թվականի փետրվարին՝ օրը չի հիշում, իր «Նիսան» մեքենայով գնացել է Դիլիջանի վերջնամասում գտնվող ավտոլվացման կետ՝ մեքենան լվանալու: Այնտեղ հերթ էր, ինքը մեքենան չի լվացել, գնացել է տուն: Մինչ այդ ավտոլվացման կետի աշխատողին հարցրել է՝ հնարավոր չի՞ իր հերթն առաջ գցել: Նա իրեն մերժել է: Ինքն էլ գնացել է տուն: Որևէ մեկի հետ չի վիճել: Լազրիկ անունով ոչ մեկին չի ճանաչում:

Դրանից մի քանի օր անց նույն մեքենայով, որի ղեկին իր փեսա Յուրան էր, առանց որևէ նպատակի շրջել են Դիլիջանում: Ինքը հետևի նստատեղին էր նստած, այդ օրը խմած էր: Շամախյան թաղամասից իջնելիս՝ «Ռենկոյի» քոթեջների մոտ, ինքը ինչ-որ դմփոց է լսել: Հասկացել է, որ կրակոց էր: Հետո զգացել է, որ ոտքը վիրավոր է: Նստատեղի տակից հանել է պահված ինքնաձիգը, լիցքավորել է ու մեքենայի պատուհանից 3-4 մենահատ կրակոցներ է արձակել օդ, որ այլևս իր մեքենայի վրա չկրակեն: Այդ ինքնաձիգը ինքը մի քանի օր առաջ էր դրել մեքենայի մեջ, որ տանի ու հանձնի իրավապահներին: Բայց այդ օրը խմած էր, դրա համար չի գնացել ոստիկանություն՝ զենքը հանձնելու: Կրակելուց հետո ինքնաձիգը նետել է աղբամանի մեջ: Ինքը չի տեսել իր մեքենայի վրա կրակողին: Յուրան էլ չի տեսել: Իր ոտքը սկսել է ուժեղ արյունահոսել ու ցավել: Ինքը համարյա կորցրել է գիտակցությունը: Իր պահանջով Յուրան մեքենան վարել է Իջևանի ուղղությամբ: Բայց տեսնելով, որ շատ արյուն է կորցնում, գնացել է հիվանդանոց, որտեղ գտնվել է մոտ երկու շաբաթ: Իր հիվանդասենյակը հսկել են ոստիկանները: Միայն մերձավոր բարեկամներին են թույլ տվել այցելել իրեն: Պաշտպանության միջոց կիրառված գաղտնի վկայի ցուցմունքները սուտ են: Ինքը ոչ մեկին չի ասել, թե վիճել է Դավիթ Հակոբյանի հետ, ու նա է կրակել իր մեքենայի վրա: Դեպքը տեղի է ունեցել փետրվարին՝ ժամը 22-ի սահմաններում: Ինքը նստած լինելով մեքենայի մեջ՝ շատ մեծ ցանկության դեպքում էլ չէր տեսնի կրակողին: Ինքը պատկերացում չունի՝ ով է կրակել իր վրա…

Դատարանը գործի քննության արդյունքում հանգել է եզրակացության, որ «ամբաստանյալ Դավիթ Հակոբյանը չի կատարել մեղսագրված արարքները»՝ սպանության փորձն ու ապօրինի զենք ձեռք բերել-պահելը:

Ըստ դատական ակտի՝ «սույն քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքները… Առկա է մեղադրանքն ապացուցված լինելու կասկած, որը հնարավոր չէ փարատել … պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ուստի պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալի…»:

Դատարանը ճանաչել և հռչակել է Դավիթ Հակոբյանի անմեղությունը մեղսագրված արարքներում՝ դրանց կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Դավիթ Հակոբյանն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Նրան պարզաբանվել է ապօրինի ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ կիրառելու, ապօրինի դատի տալու հետևանքով պատճառված վնասների հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունքը:

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված