Որքան է կազմել հանրապետության 2 խոշորագույն քաղաքներում անցկացված ընտրությունների մասնակիցների թիվը
ՀասարակությունԱյս պահին ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում սկսվել է ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկը:
Past.am-ը օպերատիվ կերպով տեղերից կներկայացնի քվեարկության պատկերը:
Եվ այսպես, Վանաձորում ընտրություններին մասնակցել է 36 հազար 474 ընտրող, Գյումրիում` 42 հազար 951, Կապանում` 18 հազար 41:
Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքում ընտրելու իրավունք ունի մոտ 100 հազար, Գյումրիում՝ մոտ 126 հազար քաղաքացի։